Իրավական09:18, 10 Ապրիլ 2014
Թուրքիայի լեզվի տեսչություն. Էրդողանը չի վիրավորել «Հայ-թուրքական բարեկամության արձան»-ի հեղինակին

Ստամբուլի
դատարաններից մեկում քննվում է թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի հայցը` ընդդեմ
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Քանդակագործը վարչապետից 100 հազար լիրա բարոյական փոխհատուցում է պահանջում` իր
հեղինակած «Մարդասիրության հուշարձանը», «անճոռնի» անվանելու համար: Կարսում գտնվող այս հուշարձանն ավելի վաղ անվանվել էր «Հայ-թուրքական
բարեկամության արձան»
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի` Թուրքիայի լեզվի
տեսչությունը զեկույց է ուղարկել դատարան, նշելով, որ «անճոռնի» բառը, չնայած իր
բացասական իմաստին, իր մեջ վիրավորանքի իմաստ չի պարունակում: Զեկույցում
մասնավորապես ասվում է. «Այս բառը անձի որոշ իրերի կամ անձանց նկատմամբ ունեցած
կարծիքն է արտահայտում»:
Նշենք, որ 2011 թվականի հունվարի սկզբին Կարս կատարած այցի ընթացքում Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանել է «անճոռնի» և հայտարարել, որ
այն պետք է ապամոնտաժել: Ավելի ուշ հուշարձանը ապամոնտաժվեց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |