Միջազգային15:00, 10 Ապրիլ 2014
Ռումինիայում բողոքել են Սիրիայում իրականացված վերջին հարձակումների դեմ

Ռումինիայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի
կողմնակիցները Սիրիայում տեղի ունեցող բախումների, ինչպես նաև դրանց արդյունքում կրկին ակտիվացած արտաքին միջամտության վերաբերյալ
խոսակցությունները դատապարտող բողոքի ցույց են կազմակերպել: Թուրքական «Հաբեր
3» լրատվական կայքի հաղորդմամբ՝ ցուցարարները
ձեռքերում ունեցել են «Հեռու քաշեք ձեր ձեռքերը Սիրիայից» կարգախոսները:
Նախօրեին տեղի ունեցած ցույցին մասնակցել են ռումինաբնակ
սիրիացիներ, կրոնական գործիչներ և Ռումինիայի
շարքային քաղաքացիներ:
Թուրքական լրատվամիջոցի հետ հարցազրույցում
ցուցարարներից մեկն ասել է. «Քեսաբի իրադարձություն պատճառով 700 հայ լքել են
տարածաշրջանը: Ալ Քաիդայի տարրերի մեղքով է եղել: Թուրքիան թող փակի իր սահմանը
ահաբեկիչների առաջ: Պատերզմը կանգնեցնելու համար Թուրքիայի ամենամեծ օգնությունը
դա կլինի: Ուրիշ ոչինչ չենք ուզում»:
Լրատվական կայքը նշում է, որ Ռումինին ևս
սիրիացի փախստականներին հյուրընկալող երկիր է հանդիսանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |