Տարածաշրջան10:51, 11 Ապրիլ 2014
Տեսանյութ, թե ինչպես են ահաբեկիչները Թուրքիայից ներխուժում Քեսաբ

Թուրքական «Չափուլ» կայքում հայտնվել է, մի տեսանյութ (դիտել՝ այստեղ), որը ցույց է տալիս, թե ինչպես են իսլամիստական խմբավորումները անարգել հատում թուրք-սիրիական սահմանը:
Տեսանյութում թուրքերեն գրված վազող տողերով մանրամասներ են ներկայացվում.
1. Ջիհադական ավազակախմբերը Յայլադաղի սահմանակետից հանգիստ անցնում են Սիրիայում գտնվող Քեսաբ:
2. Google Earth-ից Յայլադաղի սահմանակետը , որտեղից անցել են
ջիհադական ավազակախմբերը:
3. Միջազգայնորեն ճանաչված սահման:
4. Սիրիական կողմի մուտքի մոտ տեղադրված ցուցանակ, որի վրա գրված
է. «Բարի գալուստ Սիրիայի արաբական հանրապետություն»:
5. Նկարահանող անձը խոսում է Քեսաբի վրա հարձակում իրականացրած
«Էնսար ուշ-Շամ», «Էլ Նուսրայի ճակատի» և «Դամասկոսի իսլամական շարժում» ջիհադական
խմբավորումների մասին:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի «Մարդու իրավունքների
միություն»-ը (ՄԻՄ) քեսաբյան դեպքերի մասին
զեկույց է պատրաստել, որ մեջ մասնավորապես ասված է. «Այս պահին Քեսաբից արյան ու վառոդի
հոտ է գալիս: Մարդկանց դիակներ կան, վայրենություն կա: Լսվում են մարդասպանների քրքիջները,
«Ալլահ Աքբար» վանկարկումները: Այս պատերազմի և կոտորածի հեղինակները Թուրքիայի սահմանից
են զենքերով, տանկերով և հրթիռներով մտել Քեսաբ` թուրք սահմանապահների աչքի առաջ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |