Տարածաշրջան13:29, 11 Ապրիլ 2014
Ակօս. «Ինը քեսաբահայերի մասին որևէ լուր չկա»

Մարտի 21-ին Սիրիական հայաշատ Քեսաբի վրա հարձակումներից հետո 9 քեսաբցի հայերի մասին մինչ այսօր լուր չկա: Հայկական «Ակօս»-ի գրում է, որ նշյալ 9 հոգուն գտնելու համար Պոլսի հայոց պատրիարքարանը դիմել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը:
80%-ով հայաբնակ Քեսաբի՝ մոտ 2000 հայ բնակիչների Լաթաքիա տարհանելուց հետո հայտնի էր դարձել, որ 42 հոգի մնացել են Քեսաբում: Նրանցից 21-ն ահաբեկիչների կողմից տեղափոխվել են Թուրքիայի հայաբնակ Վաքըֆլը գյուղ, իսկ 9-ի մասին որևէ լուր չկա:
Նրանք են՝ Շամի
Փոլադյանը, Սեդա Չիլինգիրյանը, Լուտեր Թրթրյանը, Ջորջ Քորթմոսյանը, Մուսա Սահակյանն ու նրա քույրը, Մինաս Չերչիկյանը, Տիգրանուհի Քազազյանը, ծնունդով Հալեպից 42-ամյա Շանթ Հովհաննիսյանը:
Սպասվում է, որ նրանց գտնվելու դեպքում վերջիններս կտեղափոխվեն Վաքըֆլը կամ այլ
ապահով վայր:
Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Կ.Պոլսի հայոց
պատրիարքարանի անունից Թուրքիայի ատաքին գործերի նախարարությունից օգնություն է
խնդրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |