Ղարաբաղ13:43, 11 Ապրիլ 2014
Թուրքալեզու տուրիստական կայքը Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն

Զբոսաշրջության
և ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող թուրքալեզու «ֆուարսեփեթի» կայքը
աշխարհի պետությունների ցանկում ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի
Հանրապետությունը (ԼՂՀ): Դրոշով, պետական լեզվով և դրամական միավորով ներկայացված
ԼՂՀ-ի մայրաքաղաք է, սակայն, նշված ոչ թե Ստեփանակերտը, այլ` Հանքենդի թուրքական
անվանումը: ԼՂՀ-ի մասին համառոտ ծանոթագրության մեջ նշված է նաև պատմական հայկական
անվանումը` Արցախ:
Պատմական
ակնարկի մեջ նշվում է, որ Սովետմիության փլուզումից հետո մեծամասամբ հայ
բնակչություն ունեցող Ղարաբաղում բռնկվեց էթնիկ լարվածություն, ինչն էլ հանգեցրեց
հայ-ադրբեջանական զինված հակամարտության: Տեղեկացվում է, որ Հայաստանի աջակցության
արդյունքում հայերը «իրավական առումով» Ադրբեջանին պատկանած Ղարաբաղի և հարակից 7
շրջանների վրա կարողացան հիմնել անկախ պետություն:
Նշենք,
որ հիշյալ կայքը պատկանում է 1980 թվականին Տոկիոյում հիմնադրված «H.I.S. Travel» (Highest International Standards) ընկերությանը,
որը Թուրքիայում հանդես է գալիս որպես տուր-օպերատոր: Աշխարհում ունի 368 գործող
գրասենյակ և ավելի քան 6000 աշխատակից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |