Միջազգային07:00, 12 Ապրիլ 2014
TAA. «Թուրք-ամերիկյան քաղաքացիական հասարակությունը հայկական բանաևի առաջ միայնակ մնաց»

Միացյալ Նահանգներում թուրքական հովանավորությամբ գործող ամենամեծ
կազմակերպությունը` «Թուրք-ամերիկյան միությունը» (ԹԱՄ-TAA) իր խորը
մտահոգությունն է հայտնել սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագծի կապակցությամբ:
Կազմակեպության Twitter միկրոբլոգով հայտարարություն է տարածել` ափսոսանք հայտնելով, որ կոնգրեսի և սենատի անդամների հետ տարած իրենց բացատրական աշխատանքներն արդյունք չեն տվել: Հայտարարության մեջ նշված է, որ թուրք-ամերիկյան քաղաքացիական հանրությունը հայկական բանաձևի ընդունմանը խոչընդոտելու իր ջանքերում այս տարի միայնակ է մնացել: Ընդգծված է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպանը դեռ չի անցել դիվանագիտական առաքելության կատարմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայկական բանաձևի ընդունումը` 12 կողմ 5 դեմ ձայների հարաբերակցությամբ, առաջացրել էր Թուրքիայի դժգոհությունը: Այդ երկրի արտգործնախարարությունը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ` կարևորելով հայ-թուրքական երկխոսությունը և հայտնելով, որ ցյուրիխյան արձանագրություններում ամրագրված պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը դեռևս օրակարգում է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |