Միջազգային11:43, 14 Ապրիլ 2014
Գյուլն ու Էրդողանը «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի թեկնածու են առաջադրվել

Հայտնի «Թայմ»
ամսագիրը «Աշխարհի 100 ամենաազդեցիկ
մարդիկ» ցուցակը կկազմի իր ընթերցողների միջոցով: Հարցմանը ներկայացվել է
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
թեկնածությունը:
Թուրքական «Հաբեր
ա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ նույն անվանակարգում ներկայացված են 25 հոգի,
որոնց շարքում են Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Առաջինը, Բիլ Գեյթսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը, Էդվարդ Սնոուդենը:
Ամսագիրը նախագահ
Գյուլի մասին նշում է, որ նա համարվում է այլընտրանք վարչապետի Էրդողանին: Ըստ «Թայմի»՝ Գյուլն
ավելի մեղմ գիծ է որդեգրել՝ ի տարբերություն էրդողանի:
Իսկ էրդողանի
մասին ամսագիրն առանձնացրել է նրա հաջողությունը տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններում, որի շնորհիվ վարչապետը կարողացավ հաղթահարել
կաշառակերության սկանդալը և հակակառավարական բողոքները:
Քվեարկությունը
կշարունակվի մինչև ապրիլի 22-ը, իսկ ցուցակը կհրապարակվի 2 օր անց՝ ապրիլիի
24-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |