Ցեղասպանություն08:18, 14 Ապրիլ 2014
Թուրք գործարարները Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի ծրագիր են մշակել

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Չանքայա» նախագահական նստավայրում ընդունելէ
«Թուրքիայի երիտասարդ գործարարների կոնֆեդերացիա»-ի (ԹԵԳԿ-TUGİK) նախագահ Էրքան Գյուրալին և գործադիր խորհրդի
նորընտիր անդամներին: Գյուլը երիտասարդ գործարարներին առաջնահերթ խորհուրդ է տվել
ուշադրություն չդարձնել քաղաքականության մեջ նկատվող վեճերին, այլ միայն սևեռվել
իրենց գործերի վրա:
«Ընդդիմության և իշխանության միջև տարաձայնություններ միշտ էլ կլինեն: Մի նայեք այդ վեճերին, կենտրոնացեք ձեր գործերի վրա: Թուրքիայի ապագան լուսավոր է»,- ըստ «Էնսոնհաբեր» լրատվական կայքի` ասել է նախագահ Գյուլը:
Կոնֆեդերացիայի նախագահ Գյուրալը նշել է, թե արտերկրում աստիճանաբար աճում է Թուրքիայի հեղինակությունը: Նա Գյուլին տեղեկացրել է, որ իրենց «Ազգային հարց» նախագծում տեղ է գտել «Թուրքական լոբբիի աշխատանքը` ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի» անվանումով ծրագիր: Երիտասարդ թուրք գործարարն ընդգծել է, որ համայն հայությունը սկսյալ 1915-ից ցեղասպանության վերաբերյալ քարոզչություն է իրականացնում: Նրա համոզմամբ` 2015-ին այդ քարոզչությունը հասնելու է իր գագաթնակետին:
«Այդ քարոզչությունը Թուրքիային մեծ վնաս է հասցնելու: Անհրաժեշտ է, որ որպես թուրք բոլորս միահամուռ գործենք այս հարցում: «Չպետք է թույլ տանք, որ թուրք մարդու համար վնասակար և Թուրքիայի համար քայքայիչ զարգացումներ լինեն»: Այս հարցում առաջիկա ամիսներին մեր կատարելիք մեծ հավաքին ցանկանում ենք տեսնել ձեր ներկայությունը»,- ասել է կոնֆեդերացիայի նախագահը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |