Իրավական08:56, 14 Ապրիլ 2014
Թուրքիայում համասեռամոլ բանտարկյալներին առանձին բանտ կհատկացվի

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ աշխատանքներ են ընթանում Թուրքիայում բանտարկյալ համասեռամոլների համար առանձին բանտ ստեղծելու համար:
Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի` նախարարի այս հայտարարությունը հասարակական
շրջանակներում քննարկման առիթ է դարձել: Որոշները կողմ են, իսկ ոմանք էլ դեմ են հանդես
եկել այս նախաձեռնությանը` պնդելով, որ առանձին բանտի ստեղծումը սխալ գաղափար է, քանի
որ համասեռամոլների մի մասը չի ցանկանում
բացահայտել իր սեռական կողմնորոշումը:
Նախարարն ասել է, որ նախաձեռնության նպատակը սեռական այլ կողմնորոշում ունեցողների անվտանգության
ապահովումն է: Թուրքիայի ԼԳԲՏ կազմակերպությունները ներկայացնող փաստաբան Ֆըրաթ Սոյլեն ասել է, որ նախարարի
հայտարարությունը չունի իրավական հիմք , քանզի քրեակատարողական հիմնարկներում
պատիժը կրողներն ունեն հավասար իրավունքներ:
ԼԳԲՏ կազմակերպության անդամ, ակտիվիստ Էբրու Քըրանջն էլ ասել
է. «Համասեռամոլներին առանձին բանտ հատկացնելու փոխարեն , թող հացադուլ անող
բանտարկյալների պայմանները բարելավեն : Բաֆրայի բանտում մարդիկ մահամերձ վիճակում
են, սակայն չեն ցանկանում մեռնել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |