Ցեղասպանություն09:41, 14 Ապրիլ 2014
Մեհմեթ Աքսոյ. «99 տարվա չառերերսվող ցավ. 24 ապրիլ 1915»

Ամեն տարի ապրիլին Թուրքիայի քաղաքական օրակարգում անխուսափելիորեն հայտնվում
էր Հայոց ցեղասպանության թեման: Այս տարվա Թուրքիայի ներքաղաքական հարուստ
լարվածությունը կարծես թե երկրորդ պլան էր մղել ցեղասպանության հարցը: Բայց հենց
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվեց Հայոց
ցեղասպանության ճանաչման օրինագիծը, իրերի դրությունը կրկին փոխվեց: Այս ամենի վրա
ուշադրություն է հրավիրում թուրքական «T24» լրատվական կայքի սյունակագիր Մուրաթ
Աքսոյը:
«99 տարվա չառերերսվող ցավ. 24 ապրիլ 1915» վերտառությամբ հոդվածում Աքսոյը նկատել է տալիս, որ ամեն ապրիլի 24-ին ԱՄՆ-ում կամ արևմտյան բլոկի երկրներից մեկում վերհանվում է Հայոց ցեղասպանության հարցը, Թուրքիան իսկույն հակագրոհ գործողությունների է անցնում և հաջողությամբ շրջանցում իրեն սպառնացող վնասը: Հեղինակի համոզմամբ` ցեղասպանության վիշտը չի կարող ամոքվել երրորդ երկրների ընդունած բանաձևերով կամ որոշումներով, այն միայն հայ և թուրք ժողովուրդների ջանքերով լուծվելիք հարց է: Երրորդ երկրների միջամտությունը, ըստ Աքսոյի, պայմանավորված է զուտ շահախնդրությամբ և քաղաքական առևտրով:
Հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնում, որ խնդրի լուծման բանալին բացառապես Հայաստանի և Թուրքիայի ձեռքին է: Երկուստեք քաղաքական կամքի դրսևորման, երկկողմ հարաբերությունների կարգավորման, ժողովրդավարական և իրավական նորմերի կիրառման պարագայում հնարավոր կլինի անցյալի հետ առերեսումն ու բարեկամության հաստատումը:
«Եթե այդքանն արվի, ապա մնացածն արդեն ժամանակի խնդիր է. ժամանակը կարողանալու է ապաքինել ցանկացած վիշտ ու վերք»,- գրում է Մեհմեթ Աքսոյը:
Նա նաև հիշեցնում է ցյուրիխյան արձանագրությունների ձախողումը, երբ առաջ քաշված նախապայմանները թույլ չտվեցին կյանքի կոչել հարաբերությունների կարգավորմանը միտված այդ ստորագրությունները: Միևնույն ժամանակ Աքսոյը նշում է, որ անկախ ամեն ինչից Թուրքիան չի կարող մշտապես խուսափել իր անցյալի ողբերգական էջերի հետ առերեսվելուց: Եթե անգամ քաղաքական ու իշխանական հարթակներում այդ առերեսումից խուսափելու ջանքեր են գործադրվում, ապա քաղաքացիական հանրության և այլախոհ մտավորականության շրջանակներում հետզհետե ավելի է բարձրաձայնվում 1915-ը: Արդեն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն է կազմակերպվում, հայերից ներողություն խնդրելու արշավներ են ձեռնարկվում և այլն:
«Թուրքիային 1915-ին տեղի ունեցած դեպքերի հետ առերեսման բերողը լինելու է դեմոկրատ գործիչների հեռատեսությունը»,- եզրակացնում է թուրք հոդվածագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |