Հասարակական10:37, 16 Ապրիլ 2014
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են
Վանի Աղթամար
կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցում կատարվող վերանորոգման աշխատանքները
ավարտին են հասցվել: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի` 2007 թվականին վերանորոգվելուց ու
վերաբացվելուց հետո եկեղեցում 2-րդ անգամ են ռեստավրացիոն աշխատանքներ կատարվել:
Մասնավորապես վերանորոգվել են պեղումների արդյունքում եկեղեցու դիմացի հատվածում
հայտնաբերված մատուռը և խոհանոցը:
թուրքական աղբյուրնորի պնդմամբ` այս աշխատանքների վրա ծախսվել է մոտ 1 միլիոն
թուրքական լիրա և օգտագործվել է Իտալիային հատուկ բերված շինանյութ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի թույլտվությամբ 2010 թվականից սկսած ամեն տարի, տարին
ընդամենը մեկ անգամ Սբ. Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:
Աղթամար կզղու Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին 915-921թթ.:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |