Ցեղասպանություն07:22, 16 Ապրիլ 2014
Էրդողանը Ցեղասպանության հարցը քննարկել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է Թուրքիա
այցելած Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) կոնգրեսի ներկայացուցիչների պալատի
նախագահ Ջոն Բեյներին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգային հարցեր՝ սիրիական
հարցը և ուկրաինական ճգնաժամը:
Վարչապետ Էրդողանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային՝ նշելով, որ
չպետք է թույլ տալ, որպեսզի այդ հարցը բացասաբար ազդի երկկողմ հարաբերությունների
վրա:
Ըստ թուրքական «Բեյազգունդեմ» լրատվական կայքի` Ջոն Բեյները հայտնել է,
որ հարցը պետք է թողնել պատմաբաններին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները հանդիպել է նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ: Վերջինս ուշադրություն է հրավիրել ԱՄՆ սենատի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ապրիլի 10-ին Հայոց
ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վրա:
Չիչեքն ընդգծել է, որ խորհրդարանները պետք է ներկան ու ապագան կերտեն, իսկ պատմությունը
պետք է թողնել պատմաբաններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |