Ցեղասպանություն09:30, 16 Ապրիլ 2014
Թուրք ընդդիմադիր կուսակցապետը խոսել է ԱՄՆ-ի և Հայոց ցեղասպանության խնդրի մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ
Դևլեթ Բահչելին, կուսակցական հերթական ժողովում ելույթ ունենալիս, անդրադարձել է
Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնմանը:
Ըստ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության` Բահչելին հնացած ու մաշված է որակել սփյուռքահայության պայքարի այն մեթոդը, որ ամեն տարվա ապրիլին մեծ հնչեղություն են հաղորդում Հայոց ցեղասպանության թեմայի միջազգայնացմանը:
«Ամեն տարի ապրիլին հայկական սփյուռքի տիկնիկներն իսկույն դուրս են գալիս քաղաքական պոդիում և անգիր արած ցույցեր կազմակերպում,- բառացիորեն ասել է թուրք ընդդիմադիր առաջնորդը` հավելելով,- ԱՄՆ-ն 1915-ի ապրիլի 24-ին իրականացված հայերի տեղահանությունը կուզի թող ցեղասպանություն անվանի, կուզի թող չանվանի: Մեզ համար դա ոչ մի օրինականություն կամ կարևորություն չունի»:
Բահչելին նաև նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքական գործիչներն ինչքան ուզում են թող ցեղասպանության հանցագործության մեղադրանքներ հասցեագրեն Թուրքիային կամ կանաչ լույս վառելով գրկաբաց ընդունեն «բոլորս հայ ենք» բղավողներին, միևնույն է, դրանք դատարկ աղմուկ են, ոչ ավելին: Նա ամերիկացիներին խորհուրդ է տվել թուրքերին ցեղասպան անվանելուց առաջ բարի լինեն հիշեն Ամերիկա մայրցամաքում կոտորված միլիոնավոր մարդկանց մասին, ինչպես նաև Աֆղանստանում ու Իրաքում ոչնչացված բազմաթիվ մահմեդականների մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |