Ցեղասպանություն13:32, 18 Ապրիլ 2014
Թուրք գրող. «Ի՞նչ կարող ենք սպասել ցեղասպանությունը ժխտող ազգի զավակներից»
Թուրք գրող տկն Փերիհան Մաղդենը հեղինակել է նոր գիրք: «Վտանգավոր հակումներ»
կոչվող նրա գրքում ներկայացվում է Թուրքիան պատմական և քաղաքական տեսանկյուններից:
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի թղթակիցը զրուցել է թուրք գրողի հետ:
Անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության թեմային և Անկարայի ավանդական ժշտողական
քաղաքականությանը: Խոսելով թուրքերի` ցեղասպանությունը ժխտելու անամոթությունից`
Մաղդենը պատմել է իր ու դստեր հետ կապված մի դրվագի մասին:
«Մի բանից բարկացել էի, հերսից բղավում էի, թե լավ ախր ո՞նց չեն տեսնում, ո՞նց չեն հասկանում: Աղջիկս այդ պահին ինձ ասաց. «Մայրի, իսկ դու ի՞նչ էիր սպասում Հայոց ցեղասպանությունը չընդունող, փաստը տեսնել չցանկացող մարդկանցից»: Իսկապես, ի՞նչ կարող ենք սպասել ցեղասպանության իրողությունը ժխտող ազգի զավակներից: Ասել է թե փողոցի մեջտեղում մի դիակ կա, ու մենք ավտոմեքենաներով վրայով գնում-գալիս ենք: Ու քանի դեռ ոչ սգում ենք, ոչ առերեսվում եղածի հետ, առաջ գնալ չենք կարողանա»:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի 2015-ից, հնարավո՞ր է, որ 100 ամյակին Թուրքիան կառերեսվի Հայոց ցեղասպանության հետ, թուրք գրողը բացասական պատասխան է տվել:
«Ըստ իս` մենք դեպի ավելի վատն ենք գնում: Իմ կարծիքով` իշխող կուսակցությունը և քեմալիստները դրսևորում են իրենց վատ կողմերը միայն, ինչ հետևանքով հասել վատ հանգրվանի: Երկու ճամբարում էլ քենն ու ատելությունը ահագնացել է: Այդ իսկ պատճառով պատմության հետ առերեսվելը հնարավոր չեմ դիտում: Հայերի հետ կապված այդ հարցը մեր կյանքում եղած սև ճեղքն է: Առանց այդ ճեղքը փակելու չենք կարող առաջ շարժվել: Մեր առաջ հոգևոր անդունդ կա»,- նշել է Փերիհան Մաղդենը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |