Իրավական14:47, 18 Ապրիլ 2014
Դինքի համակիրները կրկին արդարություն են պահանջում
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության
գործով դատավարության ավարտից, այնուհետև վերաքննիչի որոշմամբ կրկին սկսված դատական
գործով 5-րդ նիստից առաջ Հրանտի ընկերներ անվանվող խումբը Ստամբուլի
արդարադատության պալատի շենքի առջև բողոքի ցույց է նախաձեռնել:
Թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ խմբի անդամները «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Այս դատավարությունը չի ավարտվի, մինչև մենք չասենք՝ ավարտվել է», «Հակառակ ֆաշիզմին, դու իմ եղբայրն ես, Հրա՛նտ» կոչերն են արել, ձեռքներում ունեցել են «Հրանտի համար, արդարության համար»,«Վե՛րջ դրեք բեմադրությանը, դատեք իրական մեղավորներին» բովանդակությամբ պաստառներ:
Խմբի անունից մամուլի ներկայացուցիչներին մեկնաբանություններ է տվել լրագրող, հոդվածագիր Ջունեյթ Ջեբենոյանը, ով ասել է հետևյալը. «Պետության ներսում հաշվեհարդարի առաջին ռաունդն ավարտվեց: Պետք էր մի սպանություն կատարվեր, մի հայ պետք է սպանվեր:Պետության ներսում բոլորը գիտեին կատարվելիք այս սպանության մասին: Նրանք մի բան ևս գիտեին՝ սպանության վերաբերյալ տեղեկությունները չպետք է դուրս սպրդեին: Այդպես էլ եղավ: Ինչպես, որ ենթադրում էինք պետությունն ինքն իրեն պաշտպանեց, ոչ մի լուրի պատառիկ անգամ դուրս չսպրդեց»:
Ջեբենոյանը ասել է նաև, որ որոշ քաղաքական ուժերի
կողմից Հրանտ Դինքի սպանությունն օգտագործվում է այլ քաղաքական ուժից միավորներ կորզելու
համար, ինչ շատ ամոթալի է:
Ջեբենոյանի խոսքերով Հրանտի սպանության համար ուղի հարթած անձիք, ընգրկվելով
ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն) շարքերը, սկսում են տեղ զբաղեցնել
պետության մեջ: Ու իրենք ևս մեկ անգամ են հասկանում, թե ինչու Դինքի սպանության
պատճառը չի բացահայտվում, թե ինչու են 1915 թվականի դեպքերը մինչև այժմ ժխտվում:
Վերջինիս խոսքերով այս դատավարությունը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև իրենք
չասեն, որ ավարտվել է:
Մեկնաբանություններից հետո խումբը դատական նիստին մասնակվելու համար դատարանի
շենք է մտել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |