Ցեղասպանություն07:14, 18 Ապրիլ 2014
Թուրքական համալսարանը մերժել է թուրք գիտնականին կազմակերպել Հայոց ցեղասպանությունը հերքող կոնֆերանս

Ստամբուլի համալսարանի գիտաշխատող Մեհմեթ Փերինչեքը ծրագրել էր 2014-ի ապրիլի
22-ին Կայսերի (Կեսարիա) քաղաքի «Էրջիյես» համալսարանում կազմակերպել «Հայոց
ցեղասպանությունը` իմպերիալիստական սուտ» խորագրով կոնֆերանս: Բայց ինչպես
հայտնում է թուրքական «Օդա TV» լրատվականը, խնդրով զբաղվող համալսարանի համապատասխան
հանձնաժողովը մերժել էր նման կոնֆերանսի անցկացումը:
Մերժման արժանացած Փերինչեքը դատապարտել է այդ որոշումը և «Էրջիյես» համալսարանի համար խիստ ամոթաբեր համարել: Ըստ նրա` ապրիլքսանչորսին ընդառաջ Թուրքիայի համար շատ կարևոր էր, որպեսզի Կայսերիում նման կոնֆերանս կազմակերպվի ու բնակիչներին իրազեկվի պատմական ճշմարտության մասին:
Փերինչեքը այդ մերժումը համարել է որպես քաղաքական հանգամանքներով պայմանավորված որոշում: Հեգնել է մերժման տակ ստորագրած համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչների և ցածր գնահատել նրանց գիտական գործունեությունը:
Փերինչեքը դժկամորեն ընդգծել է այն հանգամանքը, որ «հայկական մամուլում «Էրջիյես» համալսարանի մասին դրական գնահատականներ են հնչում: Թուրքական այդ համալսարանը հայկական մամուլում ներկայացվում է որպես հեղինակավոր բուհ:
«Հայկական մամուլը տոնական հրճվանքի մեջ էր, երբ ես կալանավորված էի, իսկ երբ ինձ ազատ արձակեցին, տխրել էր: Ինչն ուղղված է իմ դեմ, նրանք չափազանցեցնում և փայլուն ներկայացնում են»,- դժգոհել է Փերինչեքը:
Նշենք, որ տխրահռչակ Մեհմեթ Փերինչեքը Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար դատապարտված, իսկ այնուհետև Եվրադատարանի կողմից արդարացված Թուրքիայի «Բանվորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի որդին է: Մեհմեթը մինչև ձերբակալվելը պետական կրթաթոշակով գործուղվել էր Մոսկվա և հետազոտում էր ռուսական արխիվները` փորձելով ցեղասպանությունը հերքով փաստեր հայտնաբերել: Նա հոր հետ միասին դատապարտվել էր «խորքային պետության» անդամ լինելու մեղադրանքով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |