Ցեղասպանություն09:43, 18 Ապրիլ 2014
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան նշանակված Հաքքը Աքիլն առաջին անգամ հանդիպել է թուրքական մամուլի ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ չի շրջանցվել Հայոց ցեղասպանության թեման:
Անդրադառնալով իր պաշտոնավարման
ընթացքում սպասվելիք ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայկական կողմի ակտիվ
գործողություններին՝ Աքիլն ասել, թե ցավում է, որ մինչև այս պահը Հայաստանի և Թուրքիայի
հասարակությունների միջև հարաբերությունների նորմալացում չի գրանցվում: «Մեմուրուզ.նեթ»
թուրքական լրատվական կայքի հաղորդմամբ՝ թուրք դեսպանը ամենից առաջ կարևորել է
երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ջերմացումը:
Ըստ թուրք դեսպանի՝ առաջիկա տարիներին Հայոց
ցեղասպանության վերաբերյալ բանավեճերը այլ տերմիններով են քննարվելու: Այս թեմայով
Աքիլը մասնավորապես ասել է. «Իմ կարծիքով ցեղասպանություն լինել-չլինելը այլ բանից
է կախված: Միջազգային իրավունքի մեջ էլ մի նոր հոսանք է սկսվել: Նոր մոտեցումը
քննարկում է, թե արդյո՞ք պետք է ընդունել 1948 թվականին Հոլոքոստի համար պատրաստած սահմանումը, թե գտնել
նոր՝ ավելի ընդլայնված սահմանում: Այս մոտեցումը ապագայում ընդունվելիք
որոշումների վրա իր ազդեցությունը կունենա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |