Քաղաքական09:29, 19 Ապրիլ 2014
Radikal. Եթե Գյուլն ու Էրդողանը համաձայնության չգան, Գյուլը նոր կուսակցություն կստեղծի
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` նախօրեին արած հայտարարությունն այն
մասին, որ ներկա դրությամբ ինքը չունի քաղաքական ծրագրեր, իրարանցում է առաջացրել:
Թուրքական «Ռադիքալ» պարբերականի սյունակագիր Օմեր Շահինը Անկարայի կուլիսներում
մշակվող սցենարներին է անդրադարձել:
Գյուլը չի առարկում, որ Էրդողանն առաջադրվի նախագահի թեկնածու: Թուրքիան գնում
է դեպի նախագահական ընտրություններ, բայց ճգնաժամը վարչապետի հարցի հետ է կապված: Հոդվածագիրը
ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը հանրապետության
նախագահ ընտրվելուց հետո հնարավոր է կառուցվածքային փոփոխության ենթարկի իշխող
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP): Էրդողանը կցանկանա որպես
երկիրը ղեկավարող կուսակցական նախագահ թեկուզ համանախագահություն ունենալ ԱԶԿ-ում: Իսկ ահա
ազդեցիկության այդպիսի լծակներ ունեցող նախագահի հետ էլ որպես վարչապետ աշխատելը
Գյուլի համար ընդունելի տարբերակ չէ:
Գյուլի սցենարը հետևյալն է, եթե մրցակցության անհրաժեշտություն լինի, ջանք գործադրել և կարողանալ ստանձնել կուսակցության նախագահությունը: Իսկ ընտրություններից հետո վարչապետ դառնալուց հետո ամբողջապես օգտագործել կառավարության ղեկավարի լիազորությունները: Այսինքն Գյուլը լիովին կողմնակից է խորհրդարանական համակարգի վարչապետի և կուսակցության ղեկավարի պես գործելուն: Ասել է թե` Էրդողանի ճանապարհային քարտեզը և կազմած մոդելը չեն համապատասխանում Գյուլի պատկերացումներին: Հեղինակի համոզմամբ` Գյուլի հայտարարությունն այն մասին, թե ներկա պահին քաղաքական ծրագրեր չունի, չի նշանակում, որ հեռանում է քաղաքականությունից, ընդհակառակը, դա նոր սկիզբ է նշանակում:
Իսկ որպես ամենածայրահեղ սցենար Շահինը համարում է նոր կուսակցության հիմնումը Գյուլի կողմից: Դա կլինի այն դեպքում, երբ Գյուլի ու Էրդողանի միջև ընդհանուր փոխհամաձայնություն չկայանա: Այդժամ, ըստ վերլուծաբանի, ԱԶԿ-ին բուռն օրեր են սպասվում: Էրդողանը վարչապետի աթոռը հանձնելու համար արժանի թեկնածուներ կդիտի Բյուլենթ Արընչին, Ահմեթ Դավութօղլուին, Մեհմեթ Ալի Շահինին, Ալի Բաբաջանին, Բինալի Յըլդըրըմին: Շատերի կարծիքով` կգա ժամանակ, որ Էրդողանի ու Գյուլի ճամփաները կբաժանվեն` չնայած նրանց 40 տարվա մտերմությանը: Նույնիսկ այն դեպքում, երբ Էրդողանը հետևի «առանց Գյուլի «ԱԶԿ» մոդելին», դա դեռ չի նշանակում, թե Գյուլը դուրս է մղվում քաղաքականությունից:
«Աբդուլլահ Գյուլը եթե հարկ լինի «ԱԶԿ»-ի ներսից ստացած աջակցությամբ նոր
կուսակցություն կստեղծի»,- եզրակացնում է հոդվածի հեղինակը:
Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են 12-րդ նախագահական ընտրությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |