Ցեղասպանություն12:21, 21 Ապրիլ 2014
Ցեղասպանության 99-ամյակի առթիվ Ստամբուլում միջոցառումներ են կազմակերպվելու

Հայոց ցեղասպանության 99-ամյակի կապակցությամբ Ստամբուլում եռօրյա միջոցառումների
շարք է նախապարտաստվում: «Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի պլատֆորմը» ապրիլի
24-ին Հայդարփաշայից մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակը կոգեկոչի: Ժամը
11.00-ին 2011 թվականի ապրիլի 24-ին թուրք ծառայակցի կողմից սպանված հայազգի Սևակ Շահին
Բալըքչըի գերեզմանի մոտ կհարգեն նրա հիշատակը: 19.00-ին էլ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում
հիշատակության միջոցառում կկազմակերպվի:
Թուրքական «Բիանեթ» լրատվական լայքի հաղորդմամբ՝ բացի ապրիլի 24-ից
միջոցառումներ կկազմակերպվեն նաև 22-ին ու 23-ին:
22 Ապրիլ, ժամը 18.30 (Թուրքիայի ժամանակով)
«Բաց դուռ» միջոցառում:
Թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրոպայից
Ստամբուլ ժամանած ռասիզմի ընդդիմախոսների ու սփյուռքի ներկայացուցիչների
մասնակցությամբ հանդիպում կկազմակերպվի, որտեղ մտքերի ու տեսակետների փոխանակում
տեղի կունենա:
14.30 Ստամբուլի «Շեհիր» համալսարան
«1915-ի ի՞նչ է եղել» խորագրով խորհրդաժողով
Համակարգող
Դոկտոր, պրոֆեսոր Ֆերհաթ Քենթել
Զեկուցողներ
Ֆեթհիյե Չեթին (Գրող, փաստաբան)
Բանջամին Աբթան
Նիկօլաս Դավիդյան
23 Ապրիլ 12.30
Ցեղասպանության իրողության
հետ առերեսման ֆորում
Թուրքիայից ու հայկական սփյուռքից մասնակիցներ ունեցող միջոցառմանը ելույթ
ունեցողները քննարումների միջոցով կփորձեն հասկանալ, թե Հայոց ցեղասպանության
100-ամյակին ընդառաջ առերեսման ուղղությամբ երկկողմանի ինչպիսի քայլեր կարելի է
ձեռնարկել: Ծրագրում նախատեսվում են զեկուցումներ ու քննարկումներ հետևյալ
թեմաներով.
Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ներողություն և արդարություն 12.30-13.45
Սփյուռքի պահանջներն ու
պատասխանատվությունը 14.00-15.30
Ցեղասպանության հետ առերեսման
գործում քաղաքականության դերը 16.00-17.30
18.00-19.00 Առերեսվում ենք
Ցեղասպանության իրողության հետ ֆորում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |