Ցեղասպանություն08:34, 22 Ապրիլ 2014
Taraf. Թուրքիայում հայերի նկատմամբ ռասիզմը թուլացել է, բայց դեռ շարունակվում է

Ստամբուլից հայերի տեղահանության, մեծ թվով պոլսահայ մտավորականների աքսորի
99-րդ տարելիցը 2 օր հետո կհիշատակվի Թաքսիմում: Այն 1915թ. հայերի տեղահանությունը
և ցեղասպանությունն է խորհրդանիշում:
«99 տարի առաջ Ստամբուլից բռնագաղթված 235 պոլսահայերը մտավորականներ, գիտնականներ էին: Տեղահանողերը
«Իթթիհադ վե Թերաքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության ղեկավարները, որոնք տարբեր աղբյուրներում ներկայացվում են
որպես ուսյալ մարդիկ, իսկ ամենամեծ
պատասխանատուները՝ Էնվերը և Թալեաթը (ըստ իս՝ փաշայի կոչման անգամ արժանի չեն)»,-գրում
է Սերմա Սոմերսանը թուրքական «Թարաֆ» թերթում:
Հեղինակը նշում է, որ տեղահանության զոհ դարձածների մի մասը համաշխարհային
մեծություններ էին: «Իթթիհադ վե Թերքաիի» տգետները,
հասկանալով, թե որքան հանրաճանաչ են այդ մարդիկ եղել, 234-ից ոմանց Չանքըրըից
կրկին Ստամբուլ բերեցին: Ինչ է կարծում էին, թե այդ մարդիկ կարող էին ապրել, կարծես, թե
որևէ բան չի եղել:
Տիկին Սոմերսանը նշում է Չանքըրը աքսորյալների, զոհերի մի մասի անունները. երաժիշտ, երգահան Կոմիտաս վարդապետ, ում երգերը դեռ շարունակում են մարդկանց
ինչպես ուրախացնել, այնպես էլ տխրեցնել, իրավաբան,
գրող, պատգամավոր Գրիգոր Զոհրապ, բանաստեղծ Ռուբեն Սևակ, տիֆի և խոլերայի մասնագետ
բժիշկ Տիգրան Ալահվերդի, լրագրող, գրող, թարգմանիչ Լևոն Լարենց և այդ բոլորի մեջ
միակ կին գրող Զաբել Եսայան:
Հոդվածի հեղինակը զուգահեռներ է անցկացնում օսմանյան շրջանի և ներկա ժամանակների
թուրքական իրականության միջև՝ նշելով, որ
Թուրքիայում հայերի նկատմամբ ռասիզմը, ճնշումները, անգամ նրանց
ներկայությունը վերացնելու ջանքերը թուլացել են, բայց, ցավոք, դեռ շարունակվում
են: Որպես ապացույց բերում է հետևյալ փաստարկները.
լրագրող Հրանտ Դինքը, ով սպանվեց 2007 թվականին, ում
մարդասպանը դեռ չի հայտնաբերվել, իսկ դատավարությունը դեռ շարունակվում է:
2013-ին Սամաթիայում իր տանը սպանված 85-ամյա Մարիցա Քյուչուքը և այդ գործով
ոչ ոքի հավատ չներշնչող դատավարությունը, որտեղ «մարդասպան» է ներկայացվում մեկ
այլ հայ:
Սևակ Բալըքչըն, որ ծառայության ժամանակ ընկերոջ հետ կատակ անելիս «պատահաբար»
սպանվեց (2011) հենց ապրիլի 24-ին:
Սևան Նիշանյանը, ով դատապարտվել է Շիրինջե գյուղում «առանց թույլտվության» փոքրիկ
տուն կառուցելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

«Հայոց ցեղասպանությունն սկսվել է 110 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, ապա սպանվեցին»:

Հայտարարությանը զուգահեռ նշվել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |