Տնտեսական06:59, 22 Ապրիլ 2014
Թուրք-ամերիկյան առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ է ընտրվել ազգությամբ հայ Արետ Թաշչյանը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում (ԱՄՆ) թուրք գործարարների հիմնած
«Թուրք-ամերիկյան առևտրա-արդյունաբերական պալատի» (TACCI) նախագահ է ընտրվել 63-ամյա
Արետ Թաշչյանը: Նա ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներից է:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը նշում է, որ Թաշչյանը «TACCI»-ի նախագահ է ընտրվել գործադիր խորհրդի 7 դեմ և 12 կողմ ձայների քվեարկության արդյունքներով: Առևտրա-արդյունաբերական նշյալ պալատը ստեղծվել է 2004 թվականին Նյու Յորքում` ստանալով «Թուրքիայի պալատների ու բորսաների միության» աջակցությունը:
Նպատակը եղել է թուրք և ամերիկացի գործարարների միջև համագործակցության խորացումը, ամերիկյան ներդրողներին Թուրքիայի տնտեսության մեջ ներգրավումը և ԱՄՆ-ում ներդրումներ կատարող թուրքական ընկերություններին աջակցության ցուցաբերումը:
Ծովային փոխադրումներով և նավերի ապահովագրությամբ զբաղվող Արետ Թաշչյանը այդ ոլորտի ամենահայտնի ֆիրմաներից «OMNI»-ի ամերիկյան ներկայացուցչությունում է աշխատում: Երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Թաշչյանն իրականացնում է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն` Բուրաք Էրդողանին պատկանող բեռնանավերի ապահովագրումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |