Հասարակական08:51, 23 Ապրիլ 2014
Անիտա Թութիկյան. «Աշխարհի վրա ամեն մարդ հասկացավ այս կնոջ տառապանքը, բացի թուրքերից»
Օրեր առաջ «Ermenihaber»
լրատվականը տեղեկացրել էր
ապրիլի 24-ին
ընդառաջ Թուրքիայում հրապարակվող երկլեզու
(հայերեն և թուրքերեն)
«Ակոս»
շաբաթաթեթի նախագծի մասին: Այդ նախաձեռնության միջոցով 16 հայտնի սփյուռքահայ գործիչներ նամակով դիմել են թուրք ժողովրդին: Հայ հայտնիների թվում
են ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, գրող Նենսի Գրիգորյանը, դերասանուհի
Արսինե Խանջյանը և այլք:
Այժմ «Ակոսը» հրապարակել է այդ գործիչների նամակները, որոնք առանձին-առանձին ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Անիտա Թութիկյանը ծնվել 1961 թվականին Բեյրութում: Արվեստի հատուկ դասեր է ստացել, սովորել է Հայկազյան համալսարանում: Միևնույն ժամանակ Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել կիլնիկական հոգաբանություն թեմայով: Մասնակցել է 80-ից ավել անհատական և հավաքական ցուցահանեսների: Միջին Արևելքի արվեստներին նվիրված բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է:
ԱՆԻԹԱ ԹՈՒԹԻԿԵԱՆ
Աշխարհի վրայ ամէն մարդ հասկցաւ այս կնոջ տառապանքը, միայն թուրքերը չհասկցան, անոնք իրենց նոր տիրացած կալուածները եւ հարստութիւնը հաշուելով զբաղած էին:
Շիրմաքարին վրայ «Բոզի զաւակ» գրողին հետ դեռ ի՛նչ երկխօսութիւն
Իմ ընտանիքիս պատմութիւնը կը պարունակէ բռնութեան բազմաթիւ ապրումներ, որոնց մասին ես որպէս չորորդ սերունդ, դեռ ամօթով կ՚արտայայտուիմ։
Մեծ-մեծմօրս Գոհարի հայրը, եղբայրները եւ հօրեղբայրները արեւուն տակ հալող լօլիփօփերու նման մահացան՝ ցիցերու վրայ։ Շատ հարուստ էին ու տանջուեցան որպէս զի յայտնեն իրենց ոսկիները պահած տեղը։ Խոստովանեցան, բայց փոխանակ ազատ թողուելու, որպէսզի ամէն մարդ դիտէ անոնց ցաւատանջ ու կամաց կամաց մահանալը, աւելի տեսանելի տեղ փոխադրեցին ցիցերը…: Գոհարի քոյրը դէպի Կարս փախուստի ճամբուն վրայ ձիւներու մէջ մեռաւ։ Զարմուհիները առեւանգուեցան եւ այդ նոյն վայրի շրջակայքը, մինչեւ որ անօթի ու ծարաւ մեռան, բռնաբարուեցան։ Գոհարի ամուսինը բարձունքէ մը վար նետուեցաւ։ Որդիներէն մին՝ որ դեր նոր ամուսնացած էր, սպաննուեցաւ երբ ուտելիք բան մը կը փնտռեր։ Կինը առեւանգեցին։ Կապը խզուեցաւ նախապէս Ամերիկա գացած միւս տղուն հետ։ Խորթ հայրը քահանայ էր, նուաստացուցին զայն։ Երբ մերժեց մատանին հանել, մատը կտրեցին։ Աւելի ետք ան ալ մեռաւ։ Երեխաները ամիսներ շարունակ խոտերով եւ մողեզներով սնանեց քարայրի մը մէջ։ Ձեռքերով աշխատեցաւ, գերիի մը նման։ Ան կրցաւ հանդուրժել իր մատնուած բազում տարապանքներուն ու նուաստացումներուն, բայց Թուրքիան չի կրցաւ հանդուրժել իրեն։ 1930-ականներու սկիզբը Հալէպ գնաց։ Հալէպի ճանապարհին ստիպուեցաւ ունեցած-չունեցածը տալու, մինչեւ իսկ նորածին թոռնիկը փաթթած քուրչի կտորը... Թոռնիկը ցուրտէն մեռաւ։
Աշխարհի վրայ ամէն մարդ հասկցաւ այս կնոջ տառապանքը, միայն թուրքերը չհասկցան, անոնք իրենց նոր տիրացած կալուածները եւ հարստութիւնը հաշուելով զբաղած էին…։
Թուրքիոյ կառավարութեան հետ երկխօսութիւն մը հաստատելու գաղաբարը անհաճոյ երազանքի մը տպաւորութիւն կը յառաջացնէ ինձ մօտ։ Թուրքեր կը հաւատան թէ տղու մը ու գայլի մը մէկտեղումէն գոյացած են։ Չեն անդրադառնար որ զոհերնուն նկատմամբ ալ տղու մը տրամաբանութեան եւ գայլի մը ախորժակին տէր են։ Տղու մը ու անոր տանջանքի ենթարկուած խաղալիքին միչեւ ի՞նչ տեսակ երկխօսութիւն մը կրնայ հաստատուիլ։ Սոված գայլի մը ու անոր ուտելիքին միչեւ ի՞նչ տեսակ երկխօսութիւն մը կրնայ հաստատուիլ։ Եթէ երկխօսութեան արդի ոճը 113 տարի առաջ ապրած հայու մը շիրմաքարին թուրք կրաֆիթիի նկարիչի կողմէ գրուած «Բոզի զաւակ» պատգամն է, ո՞ր երկխօսութեան մասին կը խօսինք։ Թուրքերու մտայնութեամբ այդ շիրմաքարը մեղաւոր է։ Ե՛ս չեմ վիրաւորուած, բայց անո՛նք դեր քանի մը դարու կը կարօտին չափահաս դառնալու համար։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |