Քաղաքական12:29, 23 Ապրիլ 2014
Էրդողանի հայտարարությունը 1915-ի ապրիլի 24-ի կապակցությամբ
Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում, ըստ թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցների, տեղադրվել է հայտարարություն ապրիլի 1915-ի 24-ի կապակցությամբ: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից կառավարության տարածած գրավոր հայտարարության մեջ կարևոր է համարվում մարդկային ողբերգությունների ու վշտերի ըմբռնումը` անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից:
«Մարդկության պարտքն է հիշել, ոգեկոչել և կիսել Օսմանյան կայսրության քաղաքացիների, այդ թվում և հայերի այդ շրջանում ապրած ցավը: 1915-ի դեպքերի վերաբերյալ տարբեր տեսակետների ու մտքերի ազատ արտահայտումը անհրաժեշտություն է բազմակարծության և ժողովրդավարության մշակույթի տեսանկյունից: Թուքիայում կան մարդիկ, որ այդ ազատ մթնոլորտը դիտում են որպես առիթ մեղադրական, վիրավորական, երբեմն նույնիսկ սադրիչ արտահայտություններ անելու համար»:
Անընդունելի է համարվում այն, որ 1915-ին տեղի ունեցածն օգտագործվի Թուրքիայի դեմ որպես պատրվակ քաղաքական կոնֆլիկտներ ստեղծելու համար:
«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղած ցավալի իրադարձոթյունները բոլորիս ընդանուր վիշտն են: Պատմության այդ ցավալի շրջանին արդարամիտ հիշողության տեսնակյունից նայելը մարդկային և գիտական պատասխանատվություն է»:
Նշվում է, որ ամեն կրոնի ազգերից միլինոավոր մարդիկ են զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Բայց դա չպետք է խոչընդոտ լինի թուրքերի ու հայերի միջև համակրանքի հաստատելու և փոխադարձաբար մարդկայնորեն վերաբերվելու համար:
Շեշտվում է այն միտքը, որ ժամանակակից աշխարհում պատմությունից թշնամանք սերմանելն ու նոր հակամարտություններ ստեղծելն անընդունելի և աննպաստ է հատկապես համատեղ ապագայի կերտման տեսանկունից: Կարևորվում է այն անհրաժեշտությունը, որ կապված է դիմացինին լսելու, նրան հասկանալ փորձելու, հաշտության ուղիներ որոնելու, ատելությունը դատապարտելու, հարգանք ու հանդուրժողականություն դրսևորելու հետ` հակառակ բոլոր անհամաձայնություններին:
«Այս ընկալումով մենք` որպես Թուրքիայի Հանրապետություն, 1915 թվականի դեպքերը գիտականորեն հետազոտելու համար կոչ ենք արել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Այս կոչը դեռևս պահպանում է իր ակտուալությունը: Թուրք, հայ և օտարերկրյա պատմաբանների աշխատանքը 1915 թվականի դեպքերի վրա լույս սփռելու և պատմությունը ճիշտ հասկանալու գործում կարևոր դեր կխաղա:
Մեր արխիվները բաց են բոլոր հետազոտողների առաջ: Այսօր մեր արխիվներում գտնվող հարյուր հազարավոր փաստաթղթեր բոլոր պատմաբանների տրամադրության տակ կարող են լինել:
Թուրքիան, որպես ապագային վստահությամբ նայող երկիր, միշտ աջակցել է պատմությունը ճիշտ հասկանալու համար գիտական համապարփակ հետազոտություններին: Անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից հարյուրավոր տարիներ միասին գոյակցող , արվեստից մինչև դիվանագիտություն, պետական կառավարումից միչև առևտուր ամեն բնագավառում համատեղ արժեքներ ստեղծած անատոլիացիները նոր ապագա կերտելու հնարավորություն ու ներուժ ունեն այսօր:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ հինավուրց ժողովուրդները իրենց անցյալին հասուն մարդու պես վերաբերվելու, կորուստները իրենց վայել մեթոդներով միասնաբար հիշատակելու հարցում հույս ու հավատով են լցված:
«Մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչեն, իսկ նրանց թոռներին մեր ցավակցություններն ենք հղում: Կարեկցանքով ու հարգանքով ենք ոգեկոչում ենք նաև նույն ժամանակաշրջանում նմանատիպ պայմաններում մահացած մեր օսմանցի հայրենակիցներին` անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |