Ցեղասպանություն08:31, 23 Ապրիլ 2014
Թուրք բլոգեր. «100 տարի է չենք ասել ցեղասպանություն, որովհետև մեզ դպրոցներում ուրիշ բան էին սովորեցնում»
Թուրքիայի քաղաքացի, բլոգեր Սենան Փորթերոնը համալսարանական կրթության
տարիներին կտրվել է քննություններից 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն
անվանելու համար: Այդ մասին նա պատմել է թուրքական «Ռադիքալ» թերթի իր բլոգում
հրապարակած «Առերեսվել 1915-ի հետ» հոդվածում: Փորթերոնը պատմում է, թե ինչպես էր
պատմության դասախոսը համառորեն ցանկանում, որ ուսանողներն իր պես մտածեն: Դասերի
ժամանակ անընդհատ ասում էր, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել, դա հեքիաթ է: Այդ
ամենը Թուրքիան վարկաբեկել ցանկացող ուժերն տարածած սուտն է:
«Եվ այս ամենն ասողը դասախոս էր ու պատմաբան: Բայց մի՞թե պատմությունն այդպես են դասավանդում,- գրում է բլոգերը: - 100 տարի է, ինչ չասեցինք «1915-ին ցեղասպանություն է եղել»: Չասեցինք, քանի որ դպրոցներում մեզ այլ բաներ են սովորեցրել: Մենք սովոր ենք պատմությանը նայել ազգայնականի աչքերով և չասել, թե 1915-ի եղել է ցեղասպանություն»:
Հոդվածի հեղինակը շեշտում է, որ հերթական ապրիլ 24-ն է գալիս, ու գրեթե 100 տարի է, ինչ Թուրքիան չի առերեսվել իր անցյալի հետ: Ըստ նրա` տարիներ շարունակ Թուրքիան տեսակ-տեսակ կեղծիքների ու ստերի գնով փորձել է թաքցնել Հայոց ցեղասպանությունը որպես եղելություն: Դեռ մի բան էլ հայերին է փորձել ներկայացնել ստախոս ու միշտ խուսափել է պատմության հետ առերեսվելուց:
Փորթերոնը հիշեցնում է, որ Ռաֆայել Լեմքինը ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիան մշակելիս հիմք է ընդունել 1915-ի թվականի Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնում է, որ այդ կոնվենցիայի տակ իր ստորագրությունն է դրել նաև Թուրքիան: Թվարկելով կոնվենցիայի 5 դրույթները` Փորթերոնն ամփոփում է.
«Բնավ կարիք չկա բարձր քաղաքականություն վարել»: Հերիք է միայն կարդալ Ցեղասպանությունը
վերապրածների հուշերը... 1915-ին եղել է ցեղասպանություն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |