Ցեղասպանություն10:53, 23 Ապրիլ 2014
Ստամբուլում և Դիարբեքիրում կազմակերպվելիք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանությանը

Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ տարբեր միջոցառումներ են
իրականացվելու Թուրքիայում: Դրանց մի մասը մեկնարկելու է այսօր` ապրիլի 23-ին:
Ինչպես հաղորդում է թուրքական «imc tv» լրատվականը, միջոցառումների անցկացման
հիմնական վայրերը Ստամբուլն ու Դիարբեքիրն են: «Ցեղասպանության հետ առերեսում»
պլատֆորմն այսօր կազմակերպում է «Ցեղասպանության փաստի հետ առերեսում» խորագրով
համաժողով, որին հրավիրված են մասնակցելու մտավորականների Թուրքիայից ու հայկական
սփյուռքից:
Ապրիլի 24-ին Հայդարփաշա կայարանում իրականացվելու է ոգեկոչման արարողություն` ի հիշատակ 1915-ին այդ կայարանից գնացքով երկրի արևելյան շրջաններ աքսորված հայ մտավորականների: Այնուհետև այցելություն է լինելու Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանոց, որտեղ ամփոփված է 2011-ի ապրիլի 24-ին թուրք զինվորի կողմից սպանված թուրքական բանակի հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի աճյունը: Ապրիլի 24-ի երեկոյան արդեն Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կատարվելու է ամենամյա մոմավառության և ոգեկոչման արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ստամբուլում կազմակերպվելիք բոլոր այդ միջոցառումներին մասնակցելու են պատվիրակություններ` ժամանած Եվրոպայից:
Դիարբեքիրում ևս իրականացվելու են Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ: Հայ երաժիշտ Ստեփան Իլհանը «Արգելված սերենադ» խորագրով երաժշտական հուշ-երեկո է կազմակերպելու` հնչեցնելով հայերեն կատարումներ: Բացի այդ Դիարբեքիրում բացվելու է ցուցահանդես, որտեղ պետք է ներկայացվեն ցեղասպանությունը վերապրած 99 մարդու լուսանկարներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |