Հարցազրույց11:24, 24 Ապրիլ 2014
Բասքըն Օրան. «Արդեն Հայկական հարցը հանգիստ ուսումնասիրում և տպագրում են»
«Ermenihaber» լրատվականը զրուցել է թուրք մտավորական Բասքըն Օրանի հետ, ով
«Հայերից
ներողություն ենք խնդրում»
արշավի
նախաձեռնողներից
է:
-2008 թվականից հետո,
երբ սկսեցիք
«Հայերից
ներողություն ենք խնդրում»
արշավը, թուրքական հասարակության մեջ Հայկական հարցի վերաբերյալ փոփոխություններ,
տեղաշարժեր կատարվե՞լ են:
-
Հսկայական: Արդեն Հայկական հարցը հանգիստ ուսումնասիրում և տպագրում են,
բարձրաձայնում հանցագործությունների մասին և առաջարկում լուծումներ: Օրինակ՝
ես բացեիբաց գրում եմ. 1915 թվականի համար
պետությունը պետք է հայտարարի, որ խորապես ցավում է և պետք է ներողություն խնդրի
Թուրքիայի քաղաքացիներից այդ ամոթը այսքան
տարիներ նրանցից թաքցնելու համար: Բացի այդ, թեկուզև խորհրդանշական կարգով, զոհերի
հարազատների փոխհատուցում պետք է վճարի:
Տաբուները
այդպիսին են: Մինչև դրանք կոտրելը, բոլորը մտածում են, ինչ կլինի, եթե դրանք կոտրվեն, դրանց ծանրության
տակ կճզմվենք: Իսկ երբ կոտրվում են և դրանից հետո ոչինչ չի լինում, շարունակում են
իրենց առօրյա կյանքով ապրել, կարծես, այդպիսի վախեր չեն էլ ունեցել:
Այստեղ ևս երկու բան պետք է ասել.
- Լայն զանգվածների տեսանկույնից այս տաբուի վերացման սկիզբը Հրանտի/ Ակոսի որպես հայեցակարգ ասպարեզ գալն էր, 2005 թվականին անցկացված կոնֆերանսը, որը նվիրված էր օսմանյան հայերին: Իհարկե, այս թեմայով առաջին գիրքը «Թուրքական ազգային ինքնությունը և Հայկական հարցը» (Թաներ Աքչամ) հրատարակվել էր 1992 թվականին և հսկայածավալ առաջընթացի սկիզբ է դրել, սակայն իրադարձությունը, որը լայն զանգվածների անհանգստացրել և այդ պատճառով էլ ազդել է նրանց վրա, 2005 թվականն է: Նվազագյունը այնտեղից պետք է սկսել:
- Տաբուի վերացումը 2000-ականներից սկսած տեղի է ունենում բոլոր հարցերում: Թուրքիան արդեն ԵՄ-ի մեծ ազդեցության ներքին դինամիկայով կարգավորվում է: Սա մեզ բոլորիս համար ավետիս է: Քրդական հարցում էլ փոփոխություններ կան: Օրինակ՝ 2009 թվականի հունվարի 1-ին TRT-ով 24 ժամյա քրդերեն հեռարձակում սկսվեց: Երբ համալսարանում էի սովորում, «Քուրդ» բառը երբեք չէինք արտաբերում, ինչպես վտանգից, այնպես էլ վատթարից՝ երկրի մասնատումից խուսափելու համար:
-Թուրքիայում ապրիլի 24-ի կապակցություն միջոցառումներ կազմակերպվելու ե՞ն:
-Քանի որ Թուրքիայում իրական
քաղաքացիական հասարակությունը
ձևավորված է Ստամբուլում, միջոցառումները
հիմանակնում այնտեղ
կանցկացվեն: Այլ քաղաքներում
էլ ավելի
համեստ հիշատակի
արարողություններ տեղի
կունենան:
Սակայն
սա էլ ասեմ. սրանից
հետո անհրաժեշտ է, որ դրսում բնակվող հայերը գան և համատեղ գործեն: Համատեղ
ցուցահանդեսներ, համերգներ,
ուղևորություններ, թատերական և կինո նախագծեր և այլն: Հատկապես համատեղ
այցելություններ և էքսկուրսիաներ հայերի բնակության վայրեր:
Այս
այցելությունները և էքսկուրսիաները չպետք է կատարվեն միայն ավերված, լքված
դպրոցներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, տներ և որբանոցներ: Միևնուն ժամանակ
ճարտարապետ Սինանի և Բալյանների կերտած կոթողներ
էլ պետք է լինեն. Սուլեյմանիե մզկիթ, Բեյլերբեյի պալատ, Սելիմիե մզկիթ,
միրհիմահ սուլթանի մզկիթ, Չըրաղան պալատ, Դավութ փաշայի զինանոց, Բայազեթի աշտարակ, Դոլմաբահչեի պալատ...
Թուրքիայի
76 միլիոն բնակչությունը, այդ թվում նաև այն թուրքերը, որոնք դեմ են այժմ ապրիլի
24-ին կատավող հիշատակի արարողություններին, միայն այդպես կհասկանան, որ հայերի
էթնիկ-կրոնական զտումները ոչ միայն հայերին է վնաս հասցրել, այլև իրականում
Անատոլիան (Արևմտյան
Հայաստան-խմբ.) է ավերել: Կհասկանան նաև, որ Անատոլիայի ամենախոշոր քաղաքակթությունը
ոչնչացնելով, ամուլ
դարձրեցին նաև Անատոլիայի մարդուն և հողը, քանի
որ Բաբըալիի (օսմանայան կառավարություն-խմբ.) համար դժվար էր թվում գնալ իշխանության ապակենտրոնացման (ինքնավարության-խմբ.) բարեփոխումներին, ինչին հիմա մենք փորձում ենք հասնել քրդերի
համար: Այս ամենը Թուրքիայի քաղաքացիների և ամբողջ աշխարհին պատմելու լավագույն ճանապարհն է:
Ապրիլի
24-ը արդեն սգո օրվա փոխարեն ապագայի նկատմամբ համատեղ հույսի, 2 քաղաքացիական հասարակության միջև համատեղ ընդհանուր հույսի պետք է վերածել: Քանի որ սգո արարողությունները ժամանակի ընթացքում մարդկանց անտարբեր են դարձնում, սովարական պարտականություն
են դառնում,
մարդուն քաղաքականացնում
են, անգամ զզվեցնում:
Ինչպես մեր
մոտ ամեն
նոյեմբերի 10-ը…
Շարունակելի
Զրուցեց Անահիտ Վեզիրյանը
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |