Հարցազրույց10:33, 24 Ապրիլ 2014
Անկարայի համալսարանի ուսանող. «Իմ այցը ցեղասպանության հուշարձան մի ներողություն էր ու արտասուք…հարգանքի տուրք էր ինքս իմ հանդեպ»
Անկարայի հեղինակավոր համալսարաններից մեկի Մերձավոր Արևելքի տեխնիկական համասարանի(ODTü) սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Մերթ Քայան ապրիլի 24-ին ընդառաջ «Ermenihaber.am»-ի հետ զրույցում պատմեց Հայոց ցեղասպանության հարցում թուրք երիտասարդության դիրքորոշման և ճանաչման հեռանկարների մասին :
Քայան նշեց, որ ներկայումս այս հարցում թուրք երիտասարդությունը 2 խմբի է բաժանված: Երիտասարդության մի խումբը տեղյակ է պատմական իրողության մասին և ընդունում է Հայոց ցեղասպանությունը, իսկ մյուս խումբը լիովին դեմ է:
«Ու ոչ միայն չեն ճանաչում, այլ ճանաչողներին էլ ազգի դավաճան են համարում: Այստեղ պահպանողականությունն է մեծ դեր խաղում: Ցանկացած մահմեդական այդ կրոնամոլ խմբի համար եղբայր է, իսկ մյուսները` ստախոս, հայրենիքի դավաճան: 1915 թվականին տեղի ունեցածը գիտակցող երիտասարդների թիվը արագ աճում է, սա ուրախացուցիչ փաստ է, սակայն պետք է արձանագրել նաև, որ իշխանության քաղաքականությամբ սնվող պահպանողական երիտասարդների թիվն էլ չի նվազում: Այդ պահպանողականները, եթե նույնիսկ գիտակցում են ցեղասպանության իրողությունը, միևնույն է, նրանք դրա մասին չեն խոսում, նույնսիկ ուսումնասիրել չեն ցանկանում : Այնուամենայնիվ, ես թուրք երիտասարդների հարցում հույսս չեմ կորցնում: Նոր սերնդի թուրքերի մեջ շատ են ուսումնասիրողները: Նրանք կարողանում են գիտակցել, որ մինչև այսօր այն, ինչ մեզ պատմել են սուտ կամ թերի է: Նրանք կարողանում են տարբերել պատմական ճշմարտությունը: Եթե նույնիսկ չեն էլ կարողանում խոսել դրա մասին, ապա չեն էլ ընդդիմախոսում: Այո, այստեղ Հայոց ցեղասպանությունը հերքվում է, բայց երիտասարդներն իրենց ավագ ընկերների պես չեն մտածում, որովհետև ավելի շատ են կարդում, ավելի շատ են տեսնում: Առանց այդ էլ ընդդիմիմացողները ոչ մի բան կարդալ, սովորել չցանկացողներն են»,-պատվում է թուրք ուսանողը:
Նա նաև նշում է, որ Հայոց ցեղասպանության հարցը մեր օրերում Թուրքիայում ավելի հաճախ է արծարծվում: Սեմինարներ, գիտաժողովներ, տարբեր գավառներում հիշատակման միջացառումներ են անցկացվում: Որոշ քաղաքապետարաններ վերանորոգում են հայկական եկեղեցիները:
Իսկ այն հարցին, թե, որ քաղաքական ուժի` իշխանության գալու դեպքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Մերթը ասում է. «Այս հարցին պատասխանելը իրականում դժվար է: Քաղաքական ուժերին դժվար է կանխատեսել, թե ցեղասպանության ընդունման դեպքում երկրի ներսում ինչ կկատարվի: Այս հարցի համար մի քիչ ժամանակ է անհրաժեշտ: Անհրաժեշտ է ցեղասպանության իրողությանը մարդկանց աստիճանաբար ծանոթացնել: Հնարավոր կուսակցությունները, որ սա կանեն դա «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» (HDP) է և Խաղաղություն և զարգացում կուսակցությունը» (BDP): կարող
եմ ասել, որ այս կուսակցությունները միակն են որ կպայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար»
Պատմելով այն մասին, որ 2 տարի առաջ ապրիլի 24-ին եկել է Երևան և ծաղիկ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին` նա կիսվեց այն ժամանակ ունեցած իր զգացողություններով.
«Ցեղասպանության զոհերի հուշարձան այցելությունս ինձ համար շատ կարևոր էր: Հրանտ Դինքի ասածի նման մեկս մյուսիս վիշտը հարգելու տեսակետից էր կարևոր: Այցս հարգանքի տուրք էր նաև, ինքս իմ հանդեպ `որպես մեկի, ով լինելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, չի անտեսում պատական ճշմարտությունը , ուսումնասիրում ու հավատում է դրան: Հարցնողներին այցելությանս մասին հպարտությամբ և արժանապատվությամբ եմ պատմել: Քանի որ դա խղճիս ձայնին ականաջլուր լինելն էր: Տարիներ շարունակ մեր լսած վատ պատմությունների համար մի ներողություն ու մի արտասուք էր: Զգացածս պատմելը դժվար է: Կարծես ամբողջ Երևանը այնտեղ էր: Սարսափելի մարդաշատություն: Ճարտարապետական տեսակետից հիանալի ուղերձ ներառող հուշարձան, իսկ ներքևում բոլոր փաստերով զինված ցեղասպանության թանգարան: Հնագույն հայկական քաղաքների անուններով մակագրված մի պատ և իրենց հայրենի քաղաքի անվան տակ ծաղիկ դնող հայեր: Ահել- ջահել բոլորն այնտեղ էին: Կուզենայի ամեն ապրլիլի 24-ին ծաղիկ դնել այս հուշարձանին, բոլոր նրանց անունից, ում մեջ դեռ ապրում է խիղճը: Թուրքիայի բոլոր քաղաքացիները պետք է գնան այնտեղ ու առերեսվեն այդ վշտի ու պատմական իրողության հետ:»
Վերջում դիմելով հայ երիտասարդներին` Մերթն ասաց. « Մենք անում ենք ամեն հնարավոր բան ցեղասպանության փաստը հերքողներին ճշմարտությունը պատմելու համար: Սակայն դուք էլ ձեր երկրում ազատվեք թուրքին թշնամի համարելու պատկերացումից: Ցեղասպանության ճանաչմանը
միայն և միայն երիտասարդների միասնականությամբ է հնարավոր հասնել: Եկեք միավորվենք,
միասին թեյ խմենք, մեր նմանությունները նկատենք,
ցույց տանք, որ բոլորս նույն հողի զավակներն ենք: Եթե սա անենք, հավատացեք
քաղաքական գործիչները
կհանձնվեն: Դեռ ավելին` եկեք ու ձեր պապերի հողերը տեսեք` ի հիշատակ նրանց ապրեք այստեղ: Ամենաջերմ ողջույններս
ձեզ»:
Զրուցեց Աստղիկ Իգիթյանը
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |