Միջազգային07:58, 24 Ապրիլ 2014
Գյուլենականները դրական են գնահատել Էրդողանի հայտարարությունը

Ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած իսլամական հզոր շարժման
հետևորդները` գյուլենականները, անդրադարձել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի` նախօրեին հղած ցավակցական ուղերձին: Այն ընդհանուր առմամբ դրական է գնահատվել, քանի որ նման է
գյուլենականների կողմից ավելի վաղ արված առաջարկին, այն է. «Թուրքական
իշխանությունների կողմից այդ ցավալի դեպքերի պաշտոնական և անկեղծ ճանաչումը կարող
է բարի նպատակի դրսևորման լուրջ դրսևորում լինել»:
Թուրքական «Սոզջու» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ գյուլենական համայնքին մոտ կանգնած «Rethink» ինստիտուտի տնօրեն Ֆևզի Բիլգինը Վաշինգտոնից հայտնել է, որ համայնքին պատկանող կառույցները ակտիվորեն գործակցում են հայ-ամերիկյան կառույցների հետ:
Ըստ Բիլգինի՝ գյուլենականների կառույցները խուսափում են հայ հասարակությանը թիրախ կամ թշնամի ներկայացնող արտահայտություններից: «Այդպիսի նախաձեռնությունով զբաղվելու, ռեսուրս ծախսելու փոխարեն կապ պետք է հաստատեինք այդ մարդկանց հետ, որոնք մեծամասամբ գաղթել են Անատոլիայից (Արևմտյան Հայաստան- ermenihaber.a,)»,- նշել է Բիլգինը:
Գյուլենական համայնքի մերձավոր շրջանակներից համարվող «Թուրք-ամերիկյան համագումար»-ի (TAA) նախագահ Ֆարուք Թաբան դրական է գնահատել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ ատելություն սերմանելը սխալ է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |