Ցեղասպանություն14:55, 24 Ապրիլ 2014
Թուրքական կայք. «Երիտթուրքերը կոտորել են 1 մլն հայի»

Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձող թուրքական լրատվամիջոցների մի
փոքրաթիվ մասն օգտագործում է «գենոցիդ» տերմինը, մեծաքանակ մասն էլ սահմանափակվում
է «Հայերի տեղահանություն» կամ «1915-ի դեպքեր» ձևակերպումներով:
Մասնավորապես թուրքական լրատվական կայքերից մեկը` «gazeteciler.com»-ը, խուսափելով «ցեղասպանություն» եզրաբառի կիրառումից, այդուհանդերձ իր հրապարակած նյութում նշել է, որ Օսմանյան կայսրության իշխանությունները` երիտուրքերը, 20-րդ դարասկզբին կոտորել են 1 միլիոն հայի:
Ընդգծվում է այն հանգամանքը, որ սպանված հայերից շատերը նույնիսկ առանց գերեզմանի մնացին, քանի որ անլուր կերպով կոտորվեցին ու անհայտ մնաց, թե որտեղ ու ինչ եղան նրանց դիերը:
Նշյալ լրատվամիջոցը հրապարակել է 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված ու խոշտանգվելով սպանված հայ լրագրողների և առհասարակ մտավորականների անունների ցանկը: 32 անուն-ազգանուններից բաղկացած այդ ցանկն իհարկե ամբողջական չէ և սպանված հայ մտավորականության միայն մի մասին է ներկայացնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |