Հարցազրույց14:57, 24 Ապրիլ 2014
Փոխհատուցում է պետք պահանջել, և ոչ միայն «ճանաչում». թուրքագետ

-Խնդրում եմ խոսեք հայության` որպես տուժողի պահանջտիրության մասին: Ներկայումս հայերը ի՞նչ պահանջ պետք է դնեն Թուրքիայի առջև: -
Ըստ իս` մենք նախ և առաջ պետք է պահանջենք փոխհատուցում, իսկ ճանաչումը բարոյական կատեգորիա է: Փոխհատուցում պահանջելը չպիտի լինի միայն փողոցում գոռալով կամ սոցկայքերում արշավներ անելով: Իմ կարծիքով, հարցը պետք է տեղափոխել իրավական դաշտ, ուժեղ իրավաբանների խումբ ստեղծել, որը կզբաղվի նախ փաստերի հավաքագրմամբ, վերլուծությամբ ու գրագետ փոխհատուցման պահանջ կներկայացնի:
-Խոսքը Ցեղասպանությունից տուժած անհատների՞ իրավահաջորդների մասին է, թե՞ պետության: Ու՞մ կողմից պետք է այդ պահանջը ներկայացվի:
-Միջազգային դատարաններ ներկայացվելիք հայցերը չպետք է լինեն մեկ-երկու հոգու կողմից: Արևմտյան Հայաստանում մենք ունենք շուրջ 2000 գրացված եկեղեցիներ, որոնք ունեցել են իրենց պատկանող դպրոցներ, հիմնադրամներ, հողեր: Հենց դրանց վերաբերյալ պետք է պահանջը դրվի: Այդ դեպքում մենք ավելի ուժեղ հայց կունենանք, և ավելի ուժեղ քայլ կլինի մեր կողմից: Հավանականություն էլ կլինի` փոխահատուցում ստանալու:
-Գործի բերումով դուք շփվում եք թուրքերի հետ, ի՞նչ տրամադրություններ կան այնտեղ:
-Ես շփվում եմ հիմնականում երիտասարդության հետ: Նրանք հիմնականում բաժանված են երկու մասի` մարդիկ, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը, և մարդիկ, ովքեր ազգայնամոլ են և չեն ճանաչում: Այսինքն` ճանաչողներն էլ «ճանաչում են», չեն հերքում, ցանկություն կա ուսումնասիրելու հարցը, ուղղակի իրենց մոտ կասկած է առաջացել` գուցե հայերը ճիշտ են ասում: Նոր սերունդ է մեծանում, ովքեր այսօր գնում են և հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆեյսբուքում նույնիսկ Ցեղասպանությանը վերաբերող նկարներ են դնում անձնական նկարի փոխարեն:
-Եթե նույնիսկ ամբողջ թուրք հասարակությունը ճանաչի, ի՞նչ կտա դա մեզ, եթե պետության քաղաքականությունը մերժողական է:
-Մեզ առանձնապես ոչինչ չի տա: Պետության վրա աննուղակի ճնշում կլինի հասարկության կողմից և մաքսիմալ բանը որ կարող է լինել` էրդողանը մի քիչ փափուկ կխոսի (նկատի ունեմ վերջին հայտարարությունը): Ինչ-որ դիրքորոշման փոփոխություն, ճանաչում, դատապարտում կամ փոխահատուցում, ես վատատես եմ, չի լինի, համենայն դեպս, մոտակա տարիներին: Ու պետք չի ոգևորվել, թե տեսաք, թուրքերը հիմա ուրիշ կերպ են մտածում, հիմա ավելի բարիացել են: Պետությունն իսկապես հզոր ուժ է և կարող է հասարակության ձայնը լռեցնել:
Ա.Կ. Yerkir.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |