Միջազգային07:09, 25 Ապրիլ 2014
Օլանդ. «Էրդողանի ուղերձը իմաստալից է, բայց բավարար չէ»

Ֆրանսիայի
նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Փարիզում
անցկացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը:
Միջոցառումներից հետո Օլանդը պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանի ցավակցական ուղերձին անդրադառնալով՝ Օլանդը նշել է, որ այն իմաստալից խոսք է, սակայն բավարար չէ: Եթե անգամ դա առաջընթաց է, միևնույն է, հիմնականում պահանջվում է ասել, թե ինչեր են տեղի ունեցել: Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ տեղի ունեցած ողբերգությունը մեկ անուն ունի՝ ցեղասպանություն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» թերթը:
«Այսօրվա
արարողությունը փորձ է, քանի որ բոլորս պատրաստվում
ենք 2015 թվականին: Հաջորդ տարի ձեզ հետ, ձեր շարքերում չեմ լինելու, որովհետև Երևանում
100-ամյակի արարողություններին եմ մասնակցելու»,-հայտարարել է Օլանդը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |