Տարածաշրջան09:01, 26 Ապրիլ 2014
Թուրք գրող. «Էրդողանը ցավակցում է հայերին, բայց չի բացում Հայաստանի հետ սահմանը»
Թուրք լրագրող Ամբերին Զամանը կարևորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանի հայերին ուղղված ցավակցական ուղերձը, չնայած այն չի բավարարել իր սպասելիքները:
Զամանը «Թարաֆ» թերթում հրապարակված հոդվածում գրում է, որ ինքն
այն քաղաքացիներից է, որոնք հավատում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու,
ներողություն խնդրելու, տուժածներին հնարավորության սահմաններում փոհատուցում
վճարելու անհրաժեշտությունը:
Չնայած դրան Ամբերին Զամանը կարևորել է Էրդողանի ուղերձը, քանի որ պետության կողմից հրապարակված գրավոր հայտարարությամբ առաջին անգամ պաշտոնապես հաստատվում էր, որ հայերը հետապնդումների են ենթարկվել:
Հեղինակը, սակայն, հոդվածի մեջ հարցադրում է կատարում՝ արդյո՞ք
պետք է ուշադրություն դարձնել ոչ թե գրավածին, այլ գրողին, ոչ թե ասվածին, այլ ասողին:
Նա որպես հարցման պատասխան բերում է Էրդողանի օրինակը, ով հայերին
ցավակցություն է հայտնում, սակայն Հայաստանի հետ սահմանները չի բացում,
դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում: Բերքիններից, իսմայիլներից (Գեզի զբոսայգու դեպքերի ժամանակ զոհված Բերքինի և Ալի Իսմայիլի մասին է խոսքը-խմբ.) և Ռոբոսկիի (2011 դեկ.28-ին թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին
թուրք-իրաքյան սահամանին գտնվող քրդական գյուղերը, որի հետևանքով զոհվել էր 34
խաղաղ բնակիչ-խմբ.) համար խուսափում է ցավակցություն
հայտնել և ներողություն խնդրել, սակայն հանգիստ ներողություն է խնդրում ուրիշների (քեմալիստների) գործած մեղքերի համար (Դերսիմի կոտորածը): Ըստ Զամանի՝ վերոնշյալը անկեղծության փորձությանը չի դիմանում: Արդյունքում՝ Էրդողանի ճշմարտության վրա հիմնված ոչ մի խոսքը կամ գործը ոչ մի
արժեք չունի:
Սակայն, Զամանը կրկին հարց է տալիս ինքն իրեն՝ արդյո՞ք Էրդողանի կամ որևէ մեկ այլ մարդու
սխալները զրոյի են հավասարեցնում նրանց
լավ գործերը, թե՞ «արված» գործը պետք է դիտարկել «անողի»
ընդհանուր գործունեության համատեքստում:
Հոդվածի վերջում թուրք գրողը հանգում է
այն եզրակացության, որ որքան կարևոր է ասվածը նույնքան կարևոր է այն ասողը, իսկ
Էրդողանի ցավակցական ուղերձին ոչ թե իրենք՝ թուրքերը, պիտի գնահատական տան, այլ
հայերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |