Հասարակական08:47, 26 Ապրիլ 2014
Թուրքերն Իգդիրում սխալմամբ այրել են ոչ թե Հայաստանի, այլ Կոլումբիայի դրոշը
Նախօրեին թուրքական մամուլում տեղեկություն տարածվեց այն
մասին, որ Թուրքիայի Իգդիր քաղաքում «առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից
սպանված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձանի մոտ այրել են Հայաստանի
դրոշը` ի պատասխան ապրիլի 23-ին դեպի
Ծիծեռնակաբերդ ջահերով երթի մեկնարկին Երևանի կենտրոնում Թուրքիայի դրոշն այրելուն:
Թուրքական լրատվամիջոցներում Հայաստանի դրոշն այրելու մասին լուրն արագորեն
լայն տարածում գտավ, ազգայնական հայացքներով
քաղաքացիներն իրենց մեկնաբանություններում գովեստի խոսքեր հնչեցրեին
ակցիան կազմակերպողների հասցեին, հպարտացան
իրենց հնարամիտ եղբայներով, անմասն չմնացին նաև ադրբեջանցի եղբայրները:
ԲԱՅՑ բոլոր օրհնողներն ու «բրավո» գոռացողները չնկատեցին կարևոր մի փաստ. Թուրք ազգի պատիվն
իբր բարձր պահողներն Իգդիրում այրել են ոչ թե Հայաստանի, այլ Կոլումբիայի
եռագույնը: Նրանց տարածած «դրոշակիզման
արարողության» նկարներում ակնհայտորեն երևում է, որ այրվում է Կոլումբիայի դրոշը`
գույների նարնջագույն-կապույտ-կարմիր
հերթականությամբ, այլ ոչ թե հայոց եռագունը` (կարմիր-կապույտ-նարնջագույնը):
Այո, հիրավի,
հնարամիտ նախաձեռնություն էր. այրու՞մ եք մեր դրոշը, մենք էլ
Կոլումբիայինը կայրենք:
Հ.Գ. Կեղծ հուշարձանի առաջ, կեղծ դրոշով,
կեղծ պատասխան…
Հեղինակ` Աստղիկ Իգիթյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |