Տարածաշրջան07:42, 26 Ապրիլ 2014
Սամի Քոհեն. «Էրդողանի ժեստը երկկողմ հարաբերությունների վրա մեծ ազդեցություն չի ունենա»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձի արձագանքները` ամենադրականից
մինչև ամենաբացասականը, շարունակվում են: Թեմային անդրադարձած թուրք վերլուծաբան
Սամի Քոհենը փաստում է, որ թեև բազմաթիվ երկրներ ողջունեցին Էրդողանի այդ քայլը,
բայց սփյուռքահայությունն ու Հայաստանի Հանրապետությունն առանձապես չոգևորվեցին
դրանից:
«Միլլիյեթ» պարբերականի սյունակում հրապարակած «Հիմա կլուծվե՞ն ՀՀ-ի հետ հարաբերությունները» հոդվածում Քոհենը նշում է, որ սփյուռքը քննադատեց ուղերձը «ցեղասպանություն» եզրաբառի բացակայության պատճառով, իսկ Հայաստանը բավարար չհամարեց այդ ժեստը: Մինույն ժամանակ Քոհենը շեշտում է այն, որ Հայաստանի Հանրապետությունը փոքր-ինչ այլ տեսանկյունից է նայում Թուրքիային, քան սփյուռքը:
«Երևանի համար առաջնահերթություն ունեն Թուրքիային հետ դիվանագիտական կապերի
ստեղծումը, սահմանների բացումը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը»:
Հոդվածի հեղինակը հիշատակում է նաև 2009-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին: Ըստ նրա, եթե հետո ընթացիկ խոչընդոտ ի հայտ չգար, ապա այսօր, շնորհիվ այդ արձանագրությունների, երկու հարևանների միջև բոլորովին այլ հարաբերություններ կլինեին: Եվ որպես այդ խոչընդոտ Քոհենը նշում է Բաքվի բոլորովին անսպասելի կոշտ արձագանքը Թուրքիային: Բաքուն դժգոհեց ու պահանջեց, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման Թուրքիան չկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: Էրդողանը ստիպված եղավ մեկնել Բաքու և հանդարտեցնել Ադրբեջանի իշխանություններին` խոստանալով առանց ղարաբաղյան խնդրի լուծման չբացել հայ-թուրքական սահմանը: Հոդվածագիրը նշում է, որ այդ օրվանից ի վեր Ղարաբաղի հարցը, որպես խոչընդոտող պայման, խրվել է հայ-թուրքական հարաբերությունների մեջ:
Քոհենը վերջում գալի է եզրահանգման, որ Էրդողանի ապրիլքսանչորսյան ժեստը երկկողմ հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունենալ չի կարող, քանի դեռ կարգավորման գործընթացը կապվում է Ղարաբաղի հարցի հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |