Ցեղասպանություն13:33, 28 Ապրիլ 2014
Թուրք հեղինակ. «Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ստեղծողը եղել է օսմանյան բանակի սպա»
Հայոց ցեղասպանության կազմակերպիչների մասին ուշագրավ հրապարակումով է հանդես
եկել թուրք հեղինակ Նամըք Չընարը: Ընդդիմադիր «Թարաֆ» թերթում տպագրած «Թուրքական
ավանդական տրավմա. Ցեղասպանություն» վերնագրող հոդվածում Չընարը, հիշտակելով
ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետի հղած ցավակցական ուղերձը, այն բնութագրել է իբրև
«ոչ պաշտոնական ներողություն»:
«Մեկ դար առաջ այս երկրի քաղաքացիներ եղած 1.5 մլն մարդ սպանվել է հայ լինելու համար: Ոչ կարող եք հերքել սա, ոչ կարող եք կոծկել, ոչ էլ կարող եք մոռացնել տալ»,- գրում է թուրք հեղինակը` ընդգծելով, որ տեղահանության անվան տակ փորձ է արվում թաքցնել ցեղասպանության փաստը:
Այնուհետև Նամըք Չընարն անդրադառնում է օսմանյան բանակի գերմանացի զինվորականների` Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ ունեցած դերակատարությանը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գրեթե մշտապես անտեսվել են երիտթուրքերին հանցագործության հրահանգներ տված գեմանացիները: Չընարն իր հոդվածում պնդում է, որ Հայոց ցեղասպանության ծրագրողների մեջ էական է եղել Օսմանյան կայսրության բանակում պաշտոններ զբաղեցնող գերմանացիների դերը: Նա իր հոդվածում թվարկել է բոլոր այն գերմանացիների անունները, որոնք 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին գործել են oսմանյան բանակում, իսկ 2-րդ համաշխարհայինի ժամանակ` մասնակցել հրեաների ցեղասպանության իրականացմանը:
Ըստ Չընարի`1-ին աշխարհամարտի ժամանակ օսմանյան բանակում զինծառայել է գերմանացի 7.000 սպա և 35.000 շարքային զինվոր: Նրանք տեղաբաշխված են եղել կայսրության բոլոր նահանգներում:
«Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրանց մեծ մասը եղավ նացիստական կազմակերպության ձևավորման հիմնական միջուկը: Հայերի տեղահանության հրաման տված Օսմանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետի համհարզը` Ռիբբենտրոփը, հետագայում դարձել է Ադոլֆ Հիտլերի արտգործնախարարը: Օսմանյան բանակում շտաբի պետ եղած Ֆոն Պապենը հետագայում դարձել է Հիտլերի վարչապետը: Աուշվից – Բիրկենաու (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարը ստեղծել է օսմանյան բանակի սպա Հյոսսը: Էրզրումում Գերմանիայի կոնսուլ Ֆոն Ռիխտերը հետագայում դարձել է Հիտլերի արդարադատության նախարարը: Հրեաների ցեղասպանությունն իրականացրած նացիստներն իրենց առաջին փորձաշրջանն անցել են Անատոլիայում Հայոց ցեղասպանության ժամանակ»,- եզրափակում է հոդվածագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |