Հարցազրույց12:26, 28 Ապրիլ 2014
Բասքըն Օրան. «Օսմանցի թուրքերի անունից ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հայերից»
«Ermenihaber» լրատվականը ներկայացնում է թուրք մտավորական Բասքըն Օրանի հետ հարցազրույցի հարցազրույցի երկրորդ մասը: Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
-
«T24.com.tr»
կայքում «1915-ի ջարդերի ժամանակ սպանված հայերի ոսկորները արտահանվե՞լ են»
հոդվածում կասկած եք հայտնում քեմալիստների այս գործարքին (ոսկորների արտահնմանը և վաճառքին) մասնակցություն ունենալու առնչությամբ: Եթե քեմալիստները չէին, ապա այդ դեպքում ովքե՞ր կարող էին 1924-1925 թթ. դա անել:
-Թե ով է արել, չգիտեմ: Ամենայն հավանականությամբ
Մարսել ներմուծողի` Թուրքիայում գտնվող
միջնորդները: Ձեր կարծիքը, թե դա քեմալիստներն են արել, տրամաբանական չէ,
այն լրիվ հակառակն է: Այդ մասին t24.com.tr,
«Ագոս»-ի (14.03.2014) և
«Ռադիքալ»-ի (16.03.2014)
հրապարակված համարներում եղել են իմ հոդվածները թեմայի վերաբերյալ: Այնտեղից
փորձեմ մեջբերում անել.
«Այդ անողները, պետք է, որ քեմալիստները (իթթիհադականները)
չլինեին: Իսկապես հնարավոր է, որ մտածելով, թե «մեր աչքից հեռու լինի», դեմ չեն եղել այդ ոսկորները տանելուն, քանի որ
դա նրանց խիղճը կհանգստացներ: Սակայն, հույների ոսկորները արտահանել, նշանակում է
Արևմուտքին ավելի բացահայտ կերպով տեղեկացնել 1913-1916թթ. կոտորածների մասին:
Վերջիվերջո իրենց կողմից սպանվածների ոսկորներ էին արտահանում, ոչ թե փայտ:
Չգիտեմ`ձեր այս հարցը մտավոր-զգայական աշխարհի
արտացոլումն է, թե լրագրողական անհրաժեշտություն, բայց մի
բան է ցույց տալիս, այն է.
անհաղթահարելի պահանջը ինչ-որ ձևով դատապարտելու մի բան, որի անդադար ժխտումը ողջ-ողջ այրում է հայերի սիրտը (բացի այդ, «ցեղասպանություն» եզրույթի վրա խիստ
շեշտադրումը նույն պահանջից է բխում, այդպե՞ս չէ: Օրինակ՝ քրդերը նույնպիսի
պահանջի պատճառով ճնշումների ամենադաժան շրջանում, անգամ աչքի առաջ բանտարկվելու
վտանգը ունենալով, «Պարոն, Օջալան» էին գրում ու ասում): Այս պահանջը հասկանալու
համար քիչ թե շատ խղճով մարդկանցից շատ ժամանակ
չի պահանջվի: Սակայն շատ հայերի զայրույթի թիրախում հայտնվելն անտեսելով` սա էլ
պետք է ասեմ. ամեն մարդ իրեն նույնականացնում է կամ իր, կամ
դիմացինի ով լինելով: Ավելի տարածված և հեշտ է երկրորդ տարբերակը: Հայերը
թուրքական պետության ամոթալի ժխտողականության վրա հիմնված և ամենաուշը 1965-ին
սկսված այս երկրորդ տեսակի նույնականացումը հավերժ չեն կարող շարունակել: Հրանտի
(«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինք) շատ ճշմարիտ ասված մի շարք խոսքերի մեջ
ամենակարևորը գուցեև հենց հետևյալն է.
«Հայկական ինքնությունը ֆրանսիացու, գերմանացու,
ամերիկացու և անգամ թուրքի կողմից ցեղասպանության ընդունել-չնդունելուց կախյալ
վիճակում թողնելը մի սխալ է, որից հայկական աշխարհն արդեն պետք է հրաժարվի: Եկել և
անգամ անցել է ժամանակը`այս
սխալից հրաժարվելու և հայկական ինքնության վրա թուրքի գործուն դերը վերացնելու...
Ինքնության պասիվությունը թուրքերի գոյության վրա սևեռող Հայկական աշխարհի՝
թուրքերի վրա ճնշումներ կիրառելու և ցեղասպանությունը ընդունել տալու աշխատանքները,
ցավոք, ոչ այլ ինչ են, քան հսկայական ժամանակի կորուտ, որը հետաձգում է ինքնության
զարթոնքը... Հայկական ինքնությունը «թուրքից» ազատագրելու ուղին չափազանց պարզ է՝
թուրքերին հանգիստ թողնել (նրանցով չզբաղվել),
Հայաստանով զբաղվել»: (Իհարկե, այս խոսքերը թուրքական դատական ատյանների կողմից
օգտագործվել են Հրանտին դատապարտելու համար: Սրան ես արդեն որևէ բան չեմ
կարողանում ասել, պարզապես կասեմ, որ որպես թուրք, որպես մարդ շատ-շատ ամաչում եմ:
Դա բավական է): Որոշ հայեր իմ այս խոսքերի մասին կասեն, թե անտեղի հեքիաթներ եմ
պատմում: Թող չասեն, գոնե 2 պատճառով:
Առաջինը՝
անտեղի չեմ խոսում: Հայկականությունն էթնիկ-կրոնական հասկացություն չէ: Ես
մուսուլման թուրք եմ, սակայն ինձ նման մարդկանց
համար ճշմարտությունը հետևյալն է. «Մենք բոլորս հայ ենք»: Այդ իսկ պատճառով այս
ամենն ասելը իմ «հայկականության իրավունքն» եմ համարում:
Երկրորդ.
կյանքում ամեն բան փուլերի շարքից է բաղկացած, ոչ թե մեկ ամբողջական մասից, որ մի
անգամ հաջողության հասնես յուղի պես պիտի անցի: Անմեղ մարդկանց (թուրք
դիվանագետներին) սպանելը, չնայած մարդկության դեմ մի իրողություն է, ինչպես զինյալ
քրդերի ՔԲԿ-ի փուլը, ԱՍԱԼԱ-ի փուլն էլ 1973-85 թթ. անխուսափելի էր 1915 թվականի
ամոթը մարդկությանը վերջապես լսելի դարձնելու համար: Հայերի տեսանկյունից
հաջողությամբ է ընթացել: Հետագայում դադարեցվել է, քանի որ ավարտին էր հասցրել իր
գործառույթը և նույնիսկ սկսել էր վնաս հասցնել: Աշխարհում
տարբեր խորհրդարաններում որոշումներ ստանալու փուլն էլ է այդպիսին: Եթե դեռևս իր
ժամանակը չի անցել, ապա դա շատ մոտ ապագայում տեղի
կունենա, նույնիսկ քաղաքական և իրավական ճաքեր է սկսել տալ:
Ինչքան էլ դժվար
լինի, ճիշտ կլինի, որ հայերը արդեն նոր փուլի անցնեն: Այսինքն, ինչպես վերևում
նշել էի, արդեն միասնական նախագծերի փուլերին անցնել: Սա է այն փուլը, որ ամենամեծ
հարվածը կլինի Թուրքիայում բոլոր ժխտողներին և միևնույն ժամանակ մարդու խղճին
լուրջ հարված/զգուշացում կլինի: Ամենահիանալի
պատասխանը սա է, որ կարելի է տալ 2015 թ.-ը հաղթահարելու համար նախապատրաստվող
ամոթալի նախագծին` Թուրքիա- Ադրբեջան համագործակցությանը: Թուրքիայում առաջինը շուտ կանչող աքլորին մորթում են, քանի որ նույն
հող ու ջրի մարդիկ ենք, կարծում եմ հայերի մոտ էլ է այդպես: Սակայն կրկնում եմ, որ
քանի դեռ ժամանակ կա, որոշ հայեր իմ խոսքերը չեն հավանի, կասեն՝ թուրքական
պետության ժխտողականությունն է ցանկանում շարունակել:
-Թուրքական հասարակությունում հայերի նկատմամբ կարծիքը փոխելու համար ի՞նչ կարող է անել հայ
մարդը:
-Նայած թե նա որտեղից է: Թուրքիայի հայերի պարագայում խոսելու կարիք չկա, նրանք զբաղված են անհրաժեշտ գործերը ճիշտ կերպով անելով: Իսկ արտերկրում ապրող հայերն էլ վերոնշյալ
խոսքերս կարող են կարդալ և մտածել այդ ուղղությամբ:
Մյուս կողմից այս հարցում ավելի մեծ գործ է ընկնում
Թուրքիայի քաղաքացի թուրքերի ուսերին, քան հայերի: Քանի որ, երբ հայերն են խոսում իրենց նախնիների սպանության մասին, թուրքերն իրենց սկսում են պաշտպանել, սակայն երբ հենց թուրքերը խոսեն այդ մասին, ուրիշի տառապանքները կներկայացնեն, որն ավելի ազդեցիկ է: Մենք՝ մահմեդական թուրքերս, ամենակարևոր բանը, որ պետք է անենք, լավ բացատրել, որ 1915-ին փոխադարձ կոտորածներ չեն եղել: Քանի որ ժխտողները ամենաշատը այս փաստարկն են օգտագործում:
Օրինակ՝ պետք է լավ բացատրել, որ
1915 թվականին հայկական զինյալ խմբերին լռեցնելու նպատակ չի եղել: «Եթե մենք նրանց չսպանեինք, նրանք մեզ
կսպանեին» տեսակետը սուտ է, կամ էլ նվազագույնը սխալ:
«Իթթիհադ վե Թերաքքին»
(«Միություն և առաջադիմություն») 1-ին համաշխարհային պատերազմի մեջ էր մտել զուտ 1914թ. փետրվարի 8-ին կնքված Ռուսաստան-Օսմանյան
կայսրություն համաձայնագրի իրագործումն անհնարին դարձնելու համար: Իսկ հայերի էթնիկ և կրոնական զտումներիմ էր գնացել, քանի
որ նրանք էին այդ համաձայնագրի օբյեկտը:
Պետք է հասկացնել, որ Անատոլիայի մեկ երրորդը
եվրոպացի 2 գլխավոր կառավարչի կառավարմանը հանձնելու և Օսմանյան կայսրությանը Հայկական հարցում Ռուսաստանի առջև պատասխանատու
դարձնող 1914 թվականի պայմանագիրը, ինչպես և 1878 մարտի 3-ի Սան-Ստեֆանի
պայամանգրի 16 հոդվածը, ստորագրման էր դրվել բացառապես այն պատճառով, որ հայերի
հարցում ընդդիմացել էր ինքնավարության բարեփոխումններ անել: Թուրքիայում այս մասին
պետք է լավ բացատրել:
Այս հարցազրույցի միջոցով ուզում եմ օսմանցի
թուրքերի անունից ևս մեկ անգամ ներողություն խնդրել հայ հասարակությունից, ասել,
որ կիսում եմ նրանց մեծ ցավը և կրկնել, որ վստահաբար հավատում եմ ՝ մոտ ապագայում
երկու ժողովուրդներն էլ ավելի լավ օրեր են տեսնելու:
Զրուցեց Անահիտ Վեզիրյանը
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |