Գիտակրթական12:09, 29 Ապրիլ 2014
Ադրբեջանցի լեզվաբանը Թուրքիայում արևելահայերենի դասագիրք է հեղինակել
Թուրքիայում արևելահայերենի դասավանդման
նպատակով գիրք է տպագրվել: Գրքի հեղինակը Բաքվի
պետական համալսարանի դասախոս դոկտոր Գաֆֆար Չաքմաքլը Մեհդիյևն է, ով, որպես
հրավիրյալ դասախոս, դասավանդում է Թուրքիայի
Կայսերի (Կեսարիա) քաղաքի «Էրջիյես» համալսարանի լեզվի և գրականության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնում: Արևելահայերենի նշյալ ձեռնարկը որպես դասագիրք կներառվի համալսարանի ուսումնական ծրագրում:
Թուրքական «Սոնդքիքա» լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Հայերեն լեզվի ինքնուսույց» վերնագրով գիրքը երկու առանձահատկություն ունի.
1. Թուրքիայում տպագրված արևելահայերենի առաջին դասագիրքն է:
2. Գիրքը հնարավորություն է տալիս հայերեն սովորել նաև առանց կողմնակի օգնության:
Հեղինակը նշում է, որ գիրքը հայկական և թուրքական արխիվների բացման դեպքում
արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի:
Գրքի սկբում ներկայացվում է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի
ստեղծումը, որը նախնական շրջանում 36 տառից է բաղկացած եղել, իսկ այնուհետև
ավելացվել է ևս երեք տառ: Դասագիրքը բաղկացած է 16 գլխից, որոնք վերաբերում են
հայերենի հնչյունական համակարգին, շարահյուսությանը և ձևաբանությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |