Գիտակրթական08:01, 29 Ապրիլ 2014
Էրդողանը չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ է. OdaTV

Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրագույն կրթություն
ունենալ-չունենալու հարցը վերջերս դարձել է տարատեսակ քննարկումների նյութ: Բանն
այն է, որ, ըստ սահմանադրության, հանրապետության նախագահի թեկնածու կարող է
առաջադրվել այն քաղաքացին, որն ունի նվազագույնը քառամյա բուհական կրթություն:
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ
Հալաչօղլուն հայտարարել էր, որ նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Էրդողանն
ունի ընդամենը եռամյա բարձրագուն կրթություն:
Այս խնդրի հետքերով է գնացել թուրքական «Օդա TV» լրատվականից Սոներ Յալչընը: Հետազոտող լրագրողը փորձել է պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալների, տեղեկագրերի հիման վրա պարզել` Թուրքիայի վերջին 11 տարվա գործող վարչապետը, ի վերջո, ինչպիսի բարձրագույն կրթություն ունի:
Եվ այսպես` իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական կայքում նշված է, որ կուսակցության ղեկավար և երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտել է Մարմարայի համալսարանի առևտրի և տնտեսագիտության ֆակուլտետը: Նույն տեղեկությունն է հաղորդվում նաև Էրդողանի անձնական կայքում:
«Շատ բարի,- գրում է Յալչընը,- միայն թե ոչ նախկինում, ոչ այսօր Մարմարայի համալսարանում նման ֆակուլտետ չի եղել ու չկա»:
Այնուհետև լրագրողը փորձել է պարզել, թե խորհրդարանում Էրդողանի համալսարանական կյանքի վերաբերյալ ինչ տեղեկություններ կան: Այնտեղ էլ նշված է եղել, որ նա ավարտել է Մարմարայի համալսարանի կառավարման (մենեջմենթ) և տնտեսագիտության ֆակուլտետը: Փաստորեն այստեղ էլ այլ ֆակուլտետ է նշված, առևտուրը փոխարինվել է մենեջմենթով:
Աղաղակող այս անճշտությունները այսքանով դեռ չեն ավարտվում: Էրդողանի կենսագրականում նշված է, որ նա վերոնշյալ համալսարանն ավարտել է 1981 թվականին, մինչդեռ այդ տարեթվին «Մարմարայի համալսարան» անունով բարձրագույն կրթության հաստատություն չի եղել: Ըստ հոդվածագրի` Մարմարայի համալսարանը հիմնադրվել և սկսել է գործել միայն 1982-83թթ. կառավարության ընդունած համապատասխան որոշումներով:
«Չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ Էրդողան»,- գրում է Սոներ Յալչընը ու խոստովանում, որ այդպես էլ չի կարողանում գլուխ հանել, թե ինչու է Էրդողանի բուհական կյանքն այդքան գաղտնիքներով խճճված:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |