Տարածաշրջան08:56, 29 Ապրիլ 2014
Թուրքիայի խորհրդարանի նախագահը ռումինացի պաշտոնակցի հետ խոսել է Հայոց ցեղասպանության խնդրից

Անկարայում հանդիպել են Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Ստեֆան Զգոնեան և Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:
Հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը խոսել է Հայոց ցեղասպանության և հայկական սփյուռքի կողմից ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքների մասին: Չիչեքը ևս խոսել է մնացած թուրք պաշտոնյաների ոճի մեջ՝ ասելով, թե իրենք պատրաստ են առերեսվելու իրենց պատմության հետ և, որ դա պատմաբանների գործն է: Նա կրկին առաջարկել է ստեղծել պատմաբանների ընդհանուր հանձնաժողով՝ ավելացնելով, որ իրենք պատրաստ են ընդհունել նրանց որոշումը:
Ըստ Չիչեքի, եթե երկրները մի կողմ թողնեն պատմաբաններին ու գիտնականներին, և նրանց խորհրդարանները որոշում կայացնեն քաղաքական նկատառումներից ելնելով, ապա որևէ երկիր չի կարող փրկել իրեն սփյուռքի «սևացումից»: Վերջինս Ռումինիայի խորհրդարանին զգայունության կոչ է արել:
Չիչեքը նաև ասել է, որ վարչապետ Էրդողանի ապրիլքսանչորսյան հայտարարությամբ իրենք արտահայտել են իրենց ցավակցությունը: Նա մասնավորապես ասել է. «Մենք արդար և կառուցողական դիրքորոշում ենք որդեգրել: Այժմ հերթը սփյուռքինն է»:
Չիչեքը դժգոհել է նաև ապրիլի 24-ին ռումինական եթերից ցուցադրվող նյութերից՝ ասելով. «Չնայած այդ ամենին՝ Ռումինիայի պետական հեռուստատեսության եթերից ապրիլի 24-ին «միակողմանի» նյութեր են ցուցադրվում, ինչը մեզ լրջորեն
անհանգստացնում է:Հավատում ենք, որ Ռումինիայի խորհրդարանը զերծ կմնա Թուրքիան
վիրավորող նախաձեռնություններից»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |