Միջազգային09:19, 02 Մայիս 2014
Թուրք-ամերիկյան պայմանագիրը կարող է հիմք դառնալ Գյուլենի արտահանձման համար

Թուրքիան ԱՄՆ-ից կպահանջի արտահանձնել
գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին՝ հիմնվելով 1980 թվականի նոյեմբերի 5-ին կնքված պայանագրի վրա: Այս մասին տեղեկացնում է
թուրքական «Սաբահ» թերթը:
Արտահանձման պահանջի մեջ կներառվեն նաև Անկարայի գլխավոր դատախազության կողմից «իշխանափոխության փորձ անելու» և «խմբավորում ստեղծելու» մեղադրանքով Գյուլենի նկատմամբ բացված հետաքննությունների մանրամասները: ԱՄՆ օրենքների համաձայն՝ հանցավոր խմբավորում հիմնելը կամ դրան անդամակցելը բավարար պատճառներ են երկրից արտաքսման համար: Արտահանձման համար կարևոր դերակատարում կարող է ունենալ տվյալն անձնավորության ներկայության կամ գործողությունների բացասական ազդեցությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:
Հիշեցնենք,
որ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայի 1997 թվականի փետրվարի
28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական
հետապնդում, որի պատճառով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ: Գյուլենը համարվում է
արդի իսլամի և ժողովրդավարության սինթեզը կրող ու աշխարհում Թուրքիայի ազդեցությունը
ուժեղացնող անձ:
Վերջին շրջանում թուրքական իշխանությունները առճակատման մեջ են գյուլենական ուժերի
հետ ու Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիան վարկաբեկող և պառակտող գործունեություն
ծավալելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |