Միջազգային09:01, 03 Մայիս 2014
New York Times. Գյուլենին արտահանձնելու Էրդողանի նախաձեռնությունը հիմարություն է

Թուրքիայի իշխանությունները նախաձեռնել են ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի
արտահանձնման գործընթացը: Այդ նախաձեռնությունը ամերիկյան «New York Times»
պարբերականը հիմար և ծիծաղել է որակել: Նշվում է, որ գյուլենական շարժման
առաջնորդին արտահանձնելու նախաձեռնություն սկսելու համար Անկարան չունի
բավականաչափ և անհրաժեշտ իրավական հիմքեր:
Պարբերականը նշում է, որ եթե նույնիսկ Անկարան պաշտոնապես ԱՄՆ-ին Գյուլենի արտահանձնման պահանջ ներկայացնի, Սպիտակ տունը դրական պատասխան չի տալու: 1990-ականների վերջերից ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած Գյուլենի նկատմամբ ոչ մի քրգործ չի հարուցվել, որպես օրինապահ քաղաքացի, նա շարունակում է բնակվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
«Ուրեմն Գյուլենը Վաշինգտոնի համար սպառնալիք չի ներկայացնում, հակառակ դեպքում չէր կարողանա շարունակել մնալ երկրում»,- եզրակացնում է պարբերականը:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայի 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, որի պատճառով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ: Գյուլենը համարվում է արդի իսլամի և ժողովրդավարության սինթեզը կրող ու աշխարհում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնող անձ: Վերջին շրջանում թուրքական իշխանությունները առճակատման մեջ են գյուլենական ուժերի հետ ու Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիան վարկաբեկող և պառակտող գործունեություն ծավալելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |