Տարածաշրջան15:55, 06 Մայիս 2014
Թուրք ծառայակցի գնդակով սպանված Սևակ Բալըքչըի համար ստորագրահավաք է սկսվել

Թուրքիայի Բաթմանի շրջանի զորամասերից մեկում պարտադիր զինվորական ծառայություն անցնող թուրք ծառայակից Քըվանչ Աղաօղլուի զենքից արձակված կրակոցից մահացած հայազգի Սևակ Շահին Բալըքչըի համար change.org կայքում ստորագրահավաք է սկսվել: Ստորագրահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնալ այս հղումով՝ http://www.change.org/tr/kampanyalar/yargitay-sevag-i%C3%A7in-adalet-istiyoruz :
Արդարություն Սևակի համար խորագրով անցկացվող ստորագրահավաքի ներքո արված հայտարարության մեջ նշվում է, որ Սևակի ընտանիքը որդու կասկածելի սպանությունը համարում է ցեղասպանության շարունակություն: Նշվում է, որ Սևակի սպանության դատավարությունն անարդարությամբ է ավարտվել:
Հիշեցնենք, որ թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըն ապանվե է 2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում պարտադիր զինվորական ծառայություն անցնելիս: Սևակը սպանվել է թուրք ծառայակցի կողմից:
Թուրքական դատարանը Սևակի մահը որակել է ծառայակցի կողմից զենքի անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում պատճառած պատահական մահ և Սևակի մահվան մեջ մեղադրվող Քվանչ Աղաօղլուին դատապարտել 4 տարի 5 ամիս ազատազրկման: Սևակի ընտանիքի վճիռը վերանայելու մասին բողոքները այլ դատական ավելի բարձր ատյաններին անարդյունք է անցել:
Նշենք, որ Սևակի ընտանիքը համոզված է, որ Սևակը դիտավորյալ է սպանվել, իսկ սպանության օրվա ընտրությունը պետության ապրիլքսանչորսյան մեսիջն է եղել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |