Մշակութային09:08, 06 Մայիս 2014
Արամ MP3-ի հարցազրույցը թուրքական «Միլլիյեթ» թերթին

Եվրատեսիլ- 2014 երգի մրցույթում Հայաստանը
ներկայացնող Արամ MP3-ն թուրքական «Միլլիյեթ» օրաթերթին
հարցազրույց է տվել: Թերթը գրում է, որ այս տարվա մրցույթում
մասնակիցների մեջ 2 անուն
են առանձնանում ` մեկը Ավստրիան
ներկայացնող սկանդալային Կոնչիտա Վուրսթն է, մյուսը Հայաստանը ներկայացնող
Արամ MP3-ն, ով բուքմեյքերների ֆավորիտն է:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը` որոշ կրճատումներով.
Ձեր երկրում Ձեզ ավելի
շատ ճանաչում են հեռուստաշոուներում խաղացած դերերով:
Ի՞նչը Ձեզ ստիպեց հումորիստի կարիերան մի
կողմ թողնել և երաժիշտ
դառնալ:
Դեռևս ուսանող տարիներից խաղացածս
սկեչերում երաժշտական կատարումներ եմ ունեցել: Հանդիսատեսի հետ 2 տարբերակով եմ հաղորդակցվում. մեկը` երգի, մյուսը սրամիտ կատակի
միջոցով: Երկուսն էլ
միշտ կլինեն:
Իսկ
ո՞րն
է Ձեզ
համար
առաջնահերթություն:
Մարդկանց կյանքում կարևոր տեղ ունեցող ցանկացած բան ինձ համար առաջնահերթություն է: Կարծում եմ, որ
արվեստը տարբեր մարդկանց միավորելու հանճարեղ ճանապարհ է: Արվեստի շնորհիվ այս աշխարհում ոչ ոք միայնակ չէ:
Մինչև այժմ Հայաստանը ավելի
շատ
էթնիկ
երգերով
է
ներկայացել Եվրատեսիլին: Իսկ
Ձեր
երգը
«dubstep» ենթակառուցվածք
ունի:
Ճիշտն ասած դժվար ընտրություն է եղել: Հայ և արտասահմանցի կոմպոզիտորների շուրջ 75 երգեր են քննվել ու ընտրվել է « Not Alone»-ը: Այս երգը ընտրելու հարցում հաշվի է առնվել երգի համապատասխանությունը ներկայիս երաժշտական տենդենցներին, ինչպես նաև երգի ուղերձ պարունակող բառերը:
Ըստ
Ձեզ , ո՞րն
է
հայկական երաժշտության առանձնահատկությունը:
Հայերի զգացմունքայնությունը արտահայտվում է երաժշտության մեջ: Հայկական
ստեղծագործությունները
անմիջապես լսողի սրտին են հասնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |