Հոդված13:47, 07 Մայիս 2014
Սերքան Էնգին. Իսլամը և Հայոց ցեղասպանությունը

Թուրք այլախոհ բանաստեղծ Սերքան Էնգինը «Ermenihaber.am»-ի համար հոդված է գրել «Իսլամը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Էնգինի կարծիքով ցեղասպանությունն իրագործողների համար նման վայրագություններ գործելու հիմք են ծառայել իսլամի գաղափարները:
Հոդվածը ներկայացվում է ստորև.
«Ինչպես Արևմուտքում ասում են
հայերի, ասորիների, քաղդեացիների, նեստորականների, պոնտոսցի հույների ցեղասպանություններն
իրականում «քրիստոնյաների ցեղասպանություն» էր, որի հակառակ կողմում կանգնած են մուսուլման
թուրքերը և քրդերը: Այս ցեղասպանությունների սոցիալական ու խղճի հիմքերը կապված են
«գյավուրներին» սպանելու, բռնության ենթարկելու, նրանց ունեցվածքը և հողերը առգրավելու
իրավունքի հետ, որն իսլամն արտոնում է մահմեդականներին: Ցեղասպանությունը գործնականորեն իրագործած հատուկ կազմակերպության
(teşkilat-ı mahsus) մարդասպանները և թուրքերն ու քրդերը, որոնք իրենց հարևաններին՝
ոչ մահմեդականներին, սպանում, կանանց սեքս-ստրուկ
էին դարձնում, ուեցվածքը, տները, խանութները թալանում էին, իրենց ցեղասպանության հրաման տվող, երկիրը ղեկավարող
իթթիհադականների (երիտթուրքեր) պես «ազգային գիտակցության» դեռևս չէին հասել: Հետևաբար,
հայերի, ասորիների, քաղդեացիների, նեստորականների, պոնտոսցի հույների ցեղասպանություններում
ակտիվ դերակատարում ունեցողները, ուրախությամբ ջարդեր իրականացնողները «թուրքական ազգայնականությանը»
ծառայողական պարտքը չէին կատարում: Նրանք գյուղացիներ էին, որոնք իրենց ներկայացնում
էին ոչ թե «թուրք» կամ «քուրդ», այլ մահմեդական: Առևտուրը և արհեստն էլ ոչ մահմեդականների զբաղմունքն էր, ինչի շնորհիվ էլ նրանց հարստությունը
և ունեցվածքը ավելի շատ էր:
Իթթիհադականների՝ կոտորածների
հրամանը մի անկրկնելի օրհնություն էր թուրքերի համար, որոնք 2 հազար տարի գոյատևել
էին թալանի միջոցով և Անատոլիայում էին միայն կարողացել հողագործութան և անասնապահության
անցնել:
Հավատակից թուրք եղբայրների պես
քրդերի համար էլ ուրախության ժամանակ էր, քանի
որ 1000-ավոր տարիներ տարածաշրջանում գտնվող
և թուրքերի պես երկրագործության անասնապահությունից
զատ հմտություններ փորձ և պատմական ժառանգություն չունեցող քրդերը կարող էին «գյավուրների»
ունեցվածքին տիրանալ:
Մահմեդական թուրքերը և քրդերը
բորենու ոհմակների նման առանց խղճի խայթի, անգամ հաճույքով հոշոտում էին ոչ մահմեդականներին,
որոնց հետ գրեթե «1000 տարի» եղբայրաբար ապրել էին: Բռնազավթեցին հայերի, ասորիների, քաղդեացիների, նեստորականների, պոնտոսցի հույների ունեցվածքը, խանութները, տները: Իսկ կանանց, ըստ
իսլամի հրամանի, «ավար», ապրանք համարելով, կամ որպես սեքս-ստրուկ էին շահագործում,
կամ որպես աղախին իրենց տներ կամ հարեմներ (կանանոց) էին տանում, կամ էլ ստրուկների
շուկաներում վաճառում էին:
Մարդկային արժանապատվությունը
սարսափելի կերպով ոտնահարողները խղճի խայթ
չէին զգում, հակառակը՝ երջանիկ էին, քանի որ, այս նողկալի արարքները գործելով,
ալլահին ավելի արժանի, ավելի լավ հավատացյալ էին դառնում և բարի գործ էին կատարում:
Ալլահից և պետությունից ստացած հրամանով կանանց, փոքրիկ աղջիկներին բռնաբարում
էին: Պետության և «Խաղաղության կրոնի»՝ իսլամի թույլտվությամբ երեխաներին ողջ-ողջ այրում
էին, իսկ մարդկանց անգթորեն սպանում: Քանի որ նրանց ալլահը, շատ անգութ էր նրանց հանդեպ,
ովքեր իրենց կրոնից չէին»:
Սերքան Էնգին
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |