Տարածաշրջան09:20, 10 Մայիս 2014
Առաջարկվում է բացել հայ-թուրքական սահմանը և անցակետն անվանել Հրանտ Դինքի անունով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի նախօրեին հայերին ցավակցական ուղերձ էր հղել, որն անսպասելի էր և առաջինն էր պատմության մեջ: «Ուղերձը Հայաստանում, Սփյուռքում , ինչպես նաև Թուրքիայի հայերի շրջանում հակասական զգացմունքների և կարծիքների տեղիք տվեց»,- թուրքական «T24» լրատվական կայքում հրապարակված հոդվածում գրում է Րաֆֆի Պետրոսյանը: Վերջինիս կարծիքով՝ Էրդողանի ուղերձում
շատ հեշտ է թերություններ գտնել, սակայն այդ ուղերձը կարելի է ճիշտ քայլ համարել, եթե
հնարավոր լինի պետությունը մի նոր ուղու վրա դնել:
Պետրոսյանը ըմբռնումով է մոտենում՝ նշելով, որ
ժխտողականության վրա հիմնված 100-ամյա դիրքորոշումը միանգամից հնարավոր չէ փոխել և
ամեն մեծ ճանապարհորդություն փոքր քայլից է սկսվում:
Հոդվածագիրը Թուրքիային 8 կետանոց առաջարկ է ներկայացում,
որ պետք է իրականցնել կարճ ժամկետում, եթե, իհարկե, Թուրքիան, իսկապես, ցանկանում է առերեսվել պատմության հետ և ուղղել անցյալի սխալները:
Պետրոսյանի առաջարկած կետերը հետևյալն են.
- Առանց պայմանների բացել Հայաստանի հետ սահմանը և սահմանային անցակետն անվանել Հրանտ Դինքի պատվին:
- Օսմանայան քաղաքացի հայերի թոռներին քաղաքացիություն տալ:
- Պատմության գրքերը և դասագրքերը մաքրել հայերի հանդեպ ատելություն սերմանող արտահայտություններից, անհիմն և սուտ պատմական տվյալներից, 1915 թվականի իրողությունները ներկայացնել:
- Անատոլիայում ավելի քան 2000 խոնարհված հայկական եկեղեցիները վերանորոգել, ապա նրանց իրական տիրոջը՝ հայոց պատրիարքությանը վերադարձնել:
- Հայ ժողովրդին 1915թ տառապանքները և կորուստները մոռացության տալու համար Անին և Արարատ լեռը Հայաստանի հետ փոխանակել նույն մակերեսով տարածքի հետ՝ որպես խորհրդանշական ներողության ժեստ:
- Բացել 33 գործ, որոնցում կընդգրկվեն 33 վիլայեթներից (նահանգներից) օսմանյան հայերի աքսորի տարեթվի, բնակչության քանակի, նրանց թողած ունեցվածքի և կենսական անհրաժեշտ միջոցների մասին տվյալներ, փաստաթղթեր: Բացել Օսմանյան ժամանկներից մնացած սեփականության իրավունքներին վերաբերող փաստաթղթերը, որոնք ԶՈւ Գլխավոր շտաբը արգելել է բացել հանրության առաջ:
- Օսմանյան հայերի ժառանգներին պապերից մնացած ունեցվածքի փոխհատուցման համար թույլ տալ Թուրքիայում դատական գործեր բացել:
- Օսմանյան հայերի տնտեսական կորուստների դիմաց որպես մասնակի փոխհատուցում Հայաստանին Սև ծովի Տրապիզոն կամ Ռիզե նավահանգիստներից օգտվելու համար ազատ տրանզիտային և մաքսային արտոնություններ տալ:
Պետրոսյանը հոդվածում նշում է, որ Էրդողանի
ուղերձի անկեղծությունը պարզ կդառնա երիտթուրքերի առաջնորդներ Թաելաթի, Էնվերի և
Ջամալի անունները կրող մի շարք պողոտաների, փողոցների , դպրոցների
անվանափոխությամբ: Սակայն, ինչպես նկատում է հոդվածագիրը, իթթիհադականներին (երիտթուրքերին) հերոս ներկայացնող «խորքային պետության» մեջ ներգրավված անձինք ազատ են արձակվում բանտից:
Անկեղծություն ապացուցելու մեկ այլ միջոց է կառավարությանը կից թուրքական պատմագիտական ընկերության հակահայ գործունեության վերանայումը:
Ինչպես նաև Թուրքիայի վարչապետը պետք է արդեն հրաժարվի պատմության հանձնաժողով
ստեղծելու մտքից, քանի որ արդեն պատմաբանները և՛ օսմանյան, և՛ օտարերկրյա
արխիվների փաստաթղթերթով հաստատել են իրողությունը:
Ըստ Պետրոսյանի՝ կարևոր է, որ Էրդողանը 1915 թվականի զոհերին ոչ թե անվանի «մահացածներ»,
այլ «սպանվածներ», սակայն առավել կարևոր հարց է հսկայածավալ թալանի ու կողոպուտի խնդիրի
լուծումը: Այն միայն հնարավոր է թուրքական պետության կողմից առգրավված
ունեցվածքները և հողերը իրական տերերին վերադարձնելու միջոցով: Այս համատեքստում
հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահական նստավայրը պատկանում է
Քասափյանների ընտանիքին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |