Միջազգային07:33, 12 Մայիս 2014
Կիպրոսի հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել

Կիպրոսի թուրքաբնակ հատվածում գտնվող հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվական կայքը հայտնում է, որ հայերը պատարագին մասնակցելու համար կղզու հունական հատվածից անցել են մայրաքաղաք Նիկոսիայի
թուրքաբնակ հատված:
Արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանի կողմից մատուցված
պատարագին մասնակցել է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի
հատուկ ներկայացուցիչ Լիզա Բաթենհեյմը, դեսպաններ, իմամ Շևքեթ Ալեմդարը:
Պատարագին մասնակցած Գորա Թերզյանը նշել է, որ նմանատիպ նախաձեռնությունները ներդրում կունենան
կղզում խաղաղության հաստատման գործընթացում:
Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ՝ հայկական
եկեղեցին հայերին էր հանձնվել
օսմանյան շրջանում, իսկ 1964 թվականին լքվել
էր հայերի կողմից: Այդ թվականից հետո խարխլված եկեղեցին 2010 թվականին
վերանորոգվել էր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |