Միջազգային13:26, 12 Մայիս 2014
Մեծ Բրիտանիայի ժողովուրդը դեմ է դեպի իրենց երկիր թուրքերի տեղաշարժին

Մեծ Բրիտանիայի ժողովուրդն այլևս չի ցանկանում, որ Եվրամիությունը (ԵՄ)
ընդլայնվի և դեմ է, որ Թուրքիայից մարդկանց հոսք լինի դեպի իրենց երկիր: Այս
մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ
Քամերոնը BBC-ի հետ զրույցում: Նա մասնավորապես ակնարկել է առաջիկայում
անդամակցության դիմումների վրա վետո դնելու մասին և անհրաժեշտ համարել նոր
անդամների ընդունում միայն ԵՄ-ի երկրների միաձայն համաձայնությամբ:
Քամերոնը նշել է, որ Թուրքիայի պես ԵՄ անդամության թեկնածու երկրների` աշխատելու նպատակով Մեծ Բրիտանյա մեկնել ցանկացող քաղաքացիները ստիպված են լինելու երկար սպասել: Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը Քամերոնի հայտարարությունը համարում է «թուրքերը թող Անգլիա չգան» իմաստը կրող արտահայտություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |