Հասարակական08:30, 14 Մայիս 2014
Թուրքիայում 3-օրյա սուգ է. ածխահանքի զոհերի թիվը հասել է 282-ի

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ածխահանքում տեղի ունեցած խոշոր վթարի
հետևանքով զոհված հանքագործների թիվը հասել է 282-ի: Ըստ թուրքական պետական «Անադոլու»
լրատվական գործակալության` այդ մասին պաշտոնապես հայտնել է Թուրքիայի էներգետիկայի
և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նշվում է, որ զոհերի թվում կան նաև ածխահանքի
15 և 18 տարեկան աշխատակիցներ և փրկարարներ: Կան նաև տասնյակ վիրավորներ: Աղետի
վայրում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ է իրականացնում շուրջ 500
փրկարար:
Զոհերի մարմինները հուղարկավորության համար հանձնվում են նրանց ընտանիքներին: Վթարված ածխահանքում դեռ արգելափակված հանքագործներ կան: Զոհերի հարազատներին արդեն ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը տեղեկացրել է, որ երկրում հայտարարվում է եռօրյա սուգ` սկսյալ մայիսի 13-ից: Այդ օրերին Թուրքիայի պետական դրոշները կխոնարհվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Թուրքիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքները` ի նշան սգո: Իսկ նախագահ Աբդուլլահ Գյուլը չեղյալ է հայտարարել Չինաստան կատարելիք իր այցը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |