Միջազգային14:08, 14 Մայիս 2014
Աշխարհը ցավակցում է Թուրքիային

Թուրքիային պատուհասած աղետից հետո աշխարհի մի շարք
պետություններ ցավակցել ու օգնություն են առաջարկել Թուրքիային: Ըստ «Միլլիյեթ»
պարբերականի հայտնած տեղեկության` վթարված ածխահանքում տեղի ունեցած ողբերգությանն
արձագանքել են Ռուսաստանի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Անկարայում Իսրայելի ու
Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանները:
Թուրքական պետական «Անդաոլու» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրեն մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացնում է, որ Անկարային օգնություն տրամադրելու առաջարկ են արդեն արել Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Լեհաստանը, Իրանը, Գերմանիան, Հունաստանը, Իսրայելը ինչպես նաև Եվրամիությունը (ԵՄ): Անկարան առայժմ հրաժարվել է նյութատեխնիկական օգնությունից` պատճառաբանելով, որ սեփական ուժերը դեռ բավականանցում են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող ածխահանքում, նախնական տեղեկությունների համաձայն էլեկտրական խոտանի հետևանքով բռնկվել էր հրդեհ և խոշոր վթար էր տեղի ունեցել: Հանքում այդ պահին գտնվելիս է եղել 787 աշխատակից: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 238-ի: Տեխնածին այդ աղետի կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
Ermeniahber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |