Հասարակական08:01, 15 Մայիս 2014
Թուրք հոդվածագիր. «1915-ի մտածելակերպը դեռ շարունակվում է»
Թուրք
լրագրող Թալեաթ Ուլուսոյը «Ուրախ և երջանիկ
հայ» հոդվածում գրում 1, որ 1915 թվականին հայերի դեմ սկսված բռնությունները շարունակվում
են մինչև օրս: Ըստ թուրք հոդվածագրի՝ պատճառն այն է, որ մինչև հիմա 1915 թվականի
մտածելակերպը դեռ շարունակվում է: Այն,
ինչ սկսվել էր 1915-ին, 100-ամյա ծրագիր էր:
«Մարդիկ,
որոնք թվում է, թե հասկանում են ոչ մուսլումանների հանդեպ կատարված բռնությունների
ծանրությունը , միևնույն է, պատճառաբանություններ են բերում. հայերն էլ մեր նկատմամբ են նույնը արել, ինչ եղել Օսմանյան կայսրությունում
է եղել, մեր հանրապետությունը մասմաքուր է, 1915-ը իթթիհադականների (երիտթուրքեր) մեղքն
է, նախագծի հեղինակները գերմանացիներն են, իթթիահադականները իրագործել են միայն»,-
գրում է Ուլուսոյը՝ ընգծելով, որ նման մոtեցումը
մարդկանց ոչ թե ներողություն խնդրելու, այլ պատրվակներ հորինելու ճանապարհով
է տանում: Պատրվակներն էլ առևերեսվելու անվան տակ փախչելու, խուսափելու դուռն են
բացում:
Հոդվածագիրը
նշում է, որ 1915-ին գործի դրված ծրագիրը, ի տարբերություն Հիտլերի կողմից հրեաների
ցեղասպանության, մեծ հաջողությամբ է իրագործվել
և 99 տարի է արդիականացվելով շարունակվում է: Որպես օրինակ նշվում է Հրանտ Դինքի սպանությունը,
որը ոչ գերմանացիներն էին ծրագրել, ոչ էլ պատահական սպանություն էր, որ հնարավոր լինի
Էրգենեքոնի վրա բարդել, այլ իթթիհադականների ծրագրի արդիականացված շարունակությունն է:
Կեղեքիչ և «արդար»
օրենքները պարտադրում են, որ Թուրքիայի քաղաքացիները «թուրք» լինեն: Եթե այդ
պարտադրանքը ճիշտ կերպով և ամբողջապես կյանքի չկոչվի, տեղի կունենա այն, ինչ 1934 թվականին
Թրակայում, 1937-38թթ.-ին՝ Դերսիմում, 1955թ.-ի
սեպտեմբերի 6-7 թալանը, մայիսի 27-ին,
մարտի 12-ին, սեպտեմբերի 12-ին (ռազմական հեղաշրջումներ), իսկ քուրդ ժողովրդի դեմ բոլոր
ճնշումները արժանի կհամարվեն…
«Եթե 1915 թվականի
հետ առերեսում չլինի, Աստված չանի, դեռ ինչ ցեղասպանություններ, ցնցումներ, կողոպուտներ
կլինեն »,-եզրափակում է Ուլուսոյը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |